Մարդկանց նման.
Քաղաքները կորցնում են դէմքերը
Աղէտի գօտում կառուցապատման աշխատանքներն իրականացւում են քաղաքաշինական բարձր չափանիշներով,- այսօր ասուլիսին վստահեցրեց Հայաստանի Ճարտարապետների միութեան նախագահ Մկրտիչ Մինասեանը:
«Նոր շինութիւնները սեյսմակայուն են, ամուր, կառուցւում են յատուկ հսկողութեան տակ»,-նշեց նա, ընդգծելով, թէ` պահպանւում է 4- յարկանի տներ կառուցելու չափանիշը: Բանախօսը մտահոգութիւն յայտնեց միայն նոր թաղամասերի «գորշութեան» վերաբերեալ, նկատելով, որ դա բնորոշ էր նաև խորհրդային ժամանակներին:
«Դեռ մինչև երկրաշարժ Գիւմրիին բնորոշ էին նման «գորշ» թաղամասերը, որոնք հեռու էին քաղաքի կենտրոնի կեանքից»,-պարզաբանեց նա: Անդրադառնալով Հայաստանի այլ մարզերի քաղաքաշինական լուծումներին, Մ.Մինասեանը մտահոգութիւն յայտնեց, որ որոշ քաղաքներում «մահանալու միտում» է նկատւում: Ըստ ճարտարապետի, «մեռած քաղաք» կարող է դառնալ Չարենցաւանը, որը ժամանակին ստեղծւել էր Երևանից արդիւնաբերական մի շարք համալիրների տեղաբաշխման արդիւնքում:
«Այսօր այստեղ ոչ մի արդիւնաբերական ձեռնարկութիւն չի աշխատում, բնակչութեան զգալի մասը գործազուրկ է»,-նշեց նա: Ըստ բանախօսի, քաղաքը փրկելու համար հարկաւոր է քայլեր ձեռնարկել` զարգացնել թեթև արդիւնաբերութիւնը:
07.08.2010, 13:09
Aysor.am
07.08.2010, 13:09
Aysor.am
0 Պատգամ:
Post a Comment