Taraf.–
Մենք անտարբեր չենք 1915թ. տեղի ունեցած Մեծ Եղեռնի նկատմամբ


15:36 • 23.03.10
Թուրքական Taraf օրաթերթն իր այսօրւայ համարում քննադատել է Հայոց Ցեղասպանութեան փաստը ժխտելուն ուղղւած թուրքական պետական քաղաքականութիւնը և Թուրքիայի վարաչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ապօրինի բնակւող հայերին արտաքսելու մասին սպառնալիքը:
Taraf օրաթերթի ընթերցողներ Ջ. Մուրաթ Օզգյունայի, Օմեր Ֆարուքի, Հիւրրիյէթ Քարադենիզի, Եթեր Օզդեմիր Շահինի, Ադնան Գենչի, Էրդալ Քարայազգանի, Սերեփ Քայայի, Նեսրին Ասլանի, Այլա Շաշանի, Ալի Շենալփըի, Էրդալ Քարայազգանի, Մուհթեշեմ Օզդամարի, Նեջմի Դեմիրջիի, Նեդիմ Արուլի ստորագրութեամբ հրապարակւած յայտարարութեան մէջ ասւում է հետևեալը.–
«Մենք անտարբեր չենք կարող մնալ 1915թ. Օսմանեան կայսրութիւնում տեղի ունեցած Մեծ Եղեռնի նկատմամբ, մեր խիղճը չի ընդունում դրա ժխտումը: Մերժում ենք այդ անարդարութիւնը, վշտակցում մեր Հայ եղբայրներին: Քննադատում ենք կարիքաւոր հայերին «պատանդ պահող» վարչապետ Էրդողանի յայտարարութիւնը` այն համարելով անխղճութիւն»:
Թուրքական որոշ լրատւամիջոցներ Taraf-ում յայտնւած յայտարարութիւնը որակել են «շօկային»:

Tert.am

0 Պատգամ: