Վան Գոգի յիշատակին նւիրւած Գոգէնի

կտաւը գնահատւել է 10 միլիոն

Փունտ ստեռլինգ



16:17 • 08.01.11
Վան Գոգի յիշատակին նւիրւած Պոլ Գոգէնի «Նատիւրմորտ ա լ'Էսպերանս» կտաւը գնահատւել է 10 միլիոն Փունտ ստերլինգ (15,4 միլիոն դոլար), գրում է The Daily Telegraph-ը։ Կտաւը Գոգէնը նկարել է Թաիթիում 1901թ.-ին, սակայն 1989թ.-ից այն պահւում էր մասնաւոր հաւաքածուում և չէր ցուցադրւում։
Նկարում պատկերւած են արևածաղիկներ, որը Վան Գոգի մօտ յաճախակի հանդիպող թեմայ է (յատկապէս յայտնի է «12 արևածաղիկներով ծաղկամանը» կտաւը)։ Արևածաղիկների պատկերով առաջին կտաւները Վան Գոգը սկսել է նկարել 1888թ.-ին Առլում, որտեղ նա Գոգէնի հետ ապրում էր նոյն տանը։ Նկարներից մէկը զարդարում էր Գոգէնի ննջասենեակի պատը։
Сhristie's աճուրդը, որի ժամանակ պէտք է վաճառւի կտաւը, տեղի կունենայ Լոնդոնում փետրւարի 9-ին։ Աճուրդի տան ներկայացուցիչը AFP գործակալութեանը հաղորդել է, որ 10 միլիոն Փունտը նկարի ամենաբարձր գնահատականն է, բայց այն կարող է վաճառւել նաև աւելի բարձր գնով։ Նրա խօսքերով` Վան Գոգի արւեստը Պոլ Գոգէնի համար միակ ոգեշնչման աղբիւրը չի եղել. նկարի վրայ կարելի է տեսնել նաև Էդգար Դեգայի ազդեցութիւնը։
Bloomberg-ը հաղորրդում է, որ ընդհանուր առմամբ Сhristie's աճուրդում կներկայացւի 78 կտաւ, որոնց ընդհանուր արժէքը կազմում է 108,7 միլիոն Փունտ ստեռլինգ (169 միլիոն դոլար)։ Գոգէնի նկարի կողքին առաւել հետաքրքիր կտաւներ են համարւում նաև Ժորժ Բրակի նատիւրմորտը և Անդրէ Դերենի բնանկարը։


Tert.am

0 Պատգամ: