Թուրքիայում ձերբակալւել են
մարմնավաճառութեամբ զբաղւող
յայտնի ֆոտոմոդելներ
Յունւար 08, 2011 01:30
Ստամբուլի ոստիկանութեան բարոյական նորմերի պահպանութեան վարչութեան աշխատակիցների գործողութիւնների արդիւնքում բերման են ենթարկւել 52 հոգի, որոնցից 27-ը մեղադրւում են մարմնավաճառութեան, իսկ 25-ը՝ կանանց համար յաճախորդ գտնելու մէջ։
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ ոստիկանութեան նախօրոք նախապատրաստւած գործողութեանը մասնակցել է 200 հոգի, ովքեր համաժամանակեայ խուզարկութիւն են կատարել մօտ 60 տարբեր ժամանցի վայրում եւ աշխատատեղում։
Մարմնավաճառութեան դէմ իրականցւած գործողութեան արդիւնքում ձերբակալւած կանանց մէջ են յայտնւել Թուրքիայում յայտնի ֆոտոմոդել Դիդեմը, Էբրուն, Ռաբիան, Փերվին, Հափիջեն եւ այլոք։
Ոստիկանութեան աշխատակիցների կողմից լսւած հեռախօսազրոյցներում յիշեալ կանանց հետ մէկ գիշերւայ համար պահանջւել է 2-ից 10 հազար լիրայ ( 1300-ից 7000 ԱՄՆ դոլար)։
Ոստիկանութեանը յաջողւել է գտնել յիշեալ մարմնավաճառների մեծահարուստ յաճախորդների ցուցակը եւ ուսումնասիրում է այն։

Լուրեր Հայաստանից - NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment