Ի՞նչ է տեղի ունենում, երբ Հայն ու
ադրբեջանցին յայտնւում են նոյն փոսում
Յունւար 08, 2011 19:46
Ռուսաստանում նկարահանւող «Ընդհատւած երգ» ֆիլմի ռեժիսոր Արիկ Մանուկեանը հարցազրոյց է տւել ադրբեջանական «Թուրան» գործակալութեանը, նշելով, որ ֆիլմը «առողջ երկխօսութիւն որոնելու մասին է»:
Ֆիլմի սիւժեն այսպիսին է. Ղարաբաղում մարտական գործողութիւնների ժամանակ Հայն ու ադրբեջանցին ընկնում են միեւնոյն խորը փոսի մէջ։ Յայտնւելով անյուսալի իրավիճակում՝ փոսում գերի ընկածների միջեւ երկխօսութիւն է ծաւալւում: Իւրաքանչիւրը սկսում է պատմել իրեն ցաւ պատճառող խնդիրների մասին։ Հայի կերպարը մարմնաւորում է Հայ դերասան, իսկ ադրբեջանցունը՝ ադրբեջանցի դերասան:
Ֆիլմի հովանաւորները Մոսկւայում բնակւող երկիտասարդ հայեր են։ Արիկ Մանուկեանի խօսքով, ֆիլմը նկարահանելու գաղափարը ի յայտ է եկել երկու տարի առաջ, սակայն ֆինանսական խնդիրների հետեւանքով ստիպւած էին հետաձգել նկարահանումները:
Նկարահանումները սկսւել են անցեալ տարի՝ 2010 թւականի աշնանը: «Աշխատանքները սկսել ենք սեփական միջոցներով։ Ֆիլմի պրոդիւսեր Աշոտ Պօղոսեանը վաճառել է իր մեքենան եւ ամբողջ գումարը ներդրել է ֆիլմը նկարահանելու գործում։ Մենք լրացուցիչ միջոցների կարիք ունենք` ցուցադրելու համար ֆիլմը Ռուսաստանում, Հայաստանում եւ Ադրբեջանում, ինչպէս նաեւ` արտասահմանեան երկրներում։ Մենք պատրաստ ենք քննարկել բոլոր առաջարկները», -ադրբեջանական գործակալութեան հետ զրոյցում ասել է Մանուկեանը:
ֆիլմը, նրա խօսքով, պատրաստ կլինի այս տարւայ մայիսի վերջին։ Պրէմիերան նախատեսւում է իրականացնել Մոսկւայում` Կինոյի տանը։ Պլանաւորւում է ֆիլմը ցուցադրել նաեւ Հայաստանում, Ադրբեջանում, ԱՄՆ-ում, Վրաստանում, Թուրքիայում, Հնդկաստանում, Մերձաւոր Արեւելքում եւ բալկանեան որոշ երկրներում։ Ցուցադրութիւնը, ըստ ամենայնի, տեղի կունենայ ամռանը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment