Մեսսին արժանացաւ Ոսկէ գնդակի
00:09 • 11.01.11
Երկրորդ տարին անընդմէջ աշխարհի լաւագոյն ֆուտբոլիստ է ճանաչւում Լիոնէլ Մեսսին, ով կստանայ ՖԻՖԱ-ի ոսկէ գնդակը: Արգենտինայի հաւաքականի և կատալոնական «Բարսելոնայի» յարձակւողն առաջ անցաւ իր խաղընկերներ Խավիից ու Անդրէս Ինյեստայից: Այս մասին յայտնի դարձաւ այսօր Ցիւրիխում կայացած ՖԻՖԱ-ի գալա-մրցանակաբաշխութեան ընթացքում:
Վերջին երկուսն Իսպանիայի հաւաքականի կազմում նւաճել էին 2010թ. Աշխարհի չեմպիոնի կոչումը, իսկ ահա Մեսսին Արգենտինայի հաւաքականի հետ ձախողւել էր ՀԱՀ-ում: Բայց դա չխանգարեց Լիոնէլին կրկին լաւագոյնը ճանաչւել մոլորակում: Մեսսին հիանալի մրցաշրջան անցկացրեց «Բարսելոնայում», որի կազմում բաւականին արդիւնաւէտ խաղ է ցուցադրում:
Armsport.am-ը յիշեցնում է, որ այս տարի առաջին անգամ միաւորւել են «Ֆրանս Ֆուտբոլի» կողմից սահմանւած «Ոսկէ գնդակի» (այս մրցանակը տրւում էր Եւրոպայի լաւագոյն խաղացողին) և ՖԻՖԱ-ի տարւայ լաւագոյն խաղացողի տիտղոսները:

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment