Դաւութօղլու.-


Խաղաղութեան արձանի քանդումը կապ

չունի Հայ-թրքական յարաբերութիւնների հետ


«Անիմաստ եւ անհասկանելի վէճ է գնում վանդալիզմի համաշխարհային ռեկորդաւոր՝ Թուրքիայի զաւթիչ վարչակազմի իշխանաւորների միջեւ»


Յունւար 10, 2011 12:51
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դաւութօղլուն աջակցութիւն է յայտնել Էրդողանին, ով յայտարարել էր, թէ Կարսում անաւարտ խաղաղութեան արձանը հրեշաւոր է եւ պէտք է քանդել:
Թրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Դաւութօղլուն նշել է, թէ այդ արձանը համահունչ չէ Կարսի ճարտարապետութեանը եւ պէտք չէ, որ այն մնայ Կարսում առկայ գեղեցիկ ճարտարապետական կառոյցների կողքին:
Թուրքիայի վարչապետը շեշտել է նաեւ, որ յուշարձանի քանդումը որեւէ կապ չունի Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման հետ։
«Մենք կողմ ենք Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորմանը։ Սակայն այն միակողմանի չպէտք է լինի։ Անհրաժեշտ է, որ Հայաստանը այդ հարցում քայլեր անի։ Կովկասում խաղաղութեան ապահովման համար անհրաժեշտ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ յարաբերութիւնների լաւացում»,-նշել է Դաւութօղլուն:
Էրդողանի յայտարարութեանը խիստ է պատասխանել արձանի հեղինակ Մեհմեդ Աքսոյը, ով ասել է, թէ Էրդողանը կնմանւի Թալիբանին, եթէ քանդել տայ խաղաղութեան յուշարձանը։ «Ինչպէ՞ս էք աշխարհին բացատրելու, որ մարդկութեան եւ խաղաղութեան արձան էք քանդում։ Էրդողանը կդառնայ աշխարհում առաջին վարչապետը, ով կքանդի խաղաղութեան յուշարձանը»,-շեշտել է Մեհմեդ Աքսոյը։
Նշենք, որ Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն, ով մշտապէս հանդէս էր գալիս Հայ-թրքական սահմանի առանց նախապայմանների բացման եւ դրա համար Կարսում ստորագրահաւաք էր կազմակերպել, տարիներ առաջ նախաձեռնել էր հսկայ արձանի ստեղծումը, որը պէտք է խորհրդանշեր Հայ-թրքական «բարեկամութիւն»ը եւ խաղաղութիւնը, սակայն 2009-ին քաղաքապետի ընտրութիւններում նա պարտութիւն է կրում։ Անաւարտ արձանը անորոշ ճակատագրով տեղադրւում է Կարսի հին հայկական թաղամասին կից գտնւող բարձունքում:
Արձանն ունի 30 մետրից աւել բարձրութիւն, որը հաւասար է 10 յարկանի շէնքի բարձրութեանը եւ կշռում է մօտ 1500 տոննայ:

Լուրեր Հայաստանից - NEWS.am



***


Անիմաստ եւ անհասկանելի վէճ է գնում վանդալիզմի համաշխարհային ռեկորդաւոր՝ Թուրքիայի զաւթիչ վարչակազմի իշխանաւորների միջեւ։ Դեռ այսօր էլ, Թուրքիայում եւ Ադրբեջանում շարուակւում են վանդալիզմի պարզ երեւոյթները եւ բարբարոսաբար ջախջախւում են Հայկական խաչքարերն ու պատմական կոթողները։ Բայց թէ՝ ինչ է՞ մի յիմար արձանի ոչնչացման շուրջ տարւող բանավէճը՝ հասկանալի է միայն յիմարներին։ Եւ այդ ո՞ր բարեկամութեան մասին է խօսքը, որի մէկ կողմը պնդում է հատուցում արհաւիրքների համար, իսկ միւս կողմը անցնելով 100 տարի, դեռ չի ստանձնում իր յանցագործութեան ու ցեղասպանութեան պատասխանատւութիւնը։ Հէնց լաւ, որ խափփանւի այդ կեղծ արձանիկը՝ իր եռայարկ շղնքի բարձրութեամբ։


0 Պատգամ: