Թուրքիայում այրել են Աթաթուրքի արձանը


Յունւար 09, 2011 00:02
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում Յունւարի 8-ի երեկոյեան անյայտ անձինք այրել են Թուրքիայի հանրապետութեան հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի արձանը։
Ինչպէս տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, արձանը պղծողներն ամենայն հաւանականութեամբ PKK-ի կողմնակիցներն են։ Արձանն այրողները անմիջապէս հեռացել են, երբ դէպքի վայր են ժամանել ոստիկանները։
Աւելի ուշ ժամանած հրշէջները մարել են կրակը եւ փրկել արձանը!!!։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: