Հայ-իրանական սահմանին ձերբակալւած
լրտեսը Թուրքիայում է
14:00 • 09.01.11
Թեհրանի կողմից տարածւած այն տեղեկութիւնը, թէ Իրանում լրտեսութեան մեղադրանքով ձերբակալւել է ԱՄՆ մի քաղաքացի, չի համապատասխանում իրականութեանը: Այս մասին, CNNTurk-ի փոխանցմամբ, յայտարարել է ԱՄՆ պետքարտուղարութեան մամուլի խօսնակ Մարկ Թոները` նշելով, որ իրենց քաղաքացին ներկայ պահին գտնւում է անվտանգ վայրում:
Իսկ մէկ այլ ամերիկացի պաշտօնեայ, որի անունը չի նշւում, յայտարարել է, թէ ամերիկացի կինը, որին իբր ձերբակալել են Իրանի իշխանութիւնները, գտնւում է Թուրքիայում:
«Այդ կինը գտնւում է Ստամբուլում, որի հետ կապ են հաստատել ամերիկեան հիւպատոսութեան աշխատակիցները»,- յայտարարել է ամերիկացի պաշտօնեան:
Յիշեցնենք, որ աւելի վաղ իրանական որոշ լրատւամիջոցներ տեղեկութիւն էին տարածել այն մասին, թէ հայ-իրանական սահմանին լրտեսութեան մեղադրանքով օրեր առաջ ձերբակալւել էր ԱՄՆ-ի քաղաքացի 55-ամեայ Հալ Թալայեանը: Ըստ իրանական ԶԼՄ-ների` կնոջ մօտ խուզարկութեան պահին յայտնաբերել էին «լրտեսական սարքաւորումներ»` ներառեալ ատամի մեջ թաքցւած մի միկրոֆոն:
Աւելի ուշ այս տեղեկութիւնը հերքել էր Իրանի պետական հեռուստատեսութիւնը` նշելով, որ Հալ Թալայեանին մերժել են մուտք գործել Իրան` մուտքի արտօնագիր չունենալու պատճառով, և ԱՄՆ-ի քաղաքացին վերադարձել է Հայաստան:
Հալ Թալայեանի` Հայաստան մուտք գործելու և հետևաբար Հայաստանից դուրս գալու մասին իրանական լրատւամիջոցների մասին տեղեկութիւնը հերքել էր ՀՀ Ազգային անվտանգութեան ծառայութիւնը:
Սակայն երէկ Իրանի պետական ռադիոյին տւած հարցազրոյցում Իրանի սահմանապահ ծառայութեան պետ Ահմադ Գեարիւանդը յայտարարել էր, որ իրանական կողմն իրօք լրտեսութեան մեղադրանքով ձերբակալել է ամերիկացի մի կնոջ: Իրանցի պաշտօնեան նշել էր, որ կինը ձերբակալւել է ադրբեջանա-իրանական սահմանին:
Նշենք նաև, որ մինչև այս պահն ԱՄՆ Պետքարտուղարութիւնը որևէ սպառիչ պատասխան չէր տալիս տարածւած տեղեկութիւնների առնչութեամբ` յայտարարելով միայն, որ ամերիկեան կողմը տեղեակ է այդ հաղորդագրութիւնների մասին և ուսումնասիրում է դրանք:
Tert.am

0 Պատգամ:
Post a Comment