Աբովեանում պայթեցրել են Գագիկ

Ծառուկեանի փեսայի խանութը



Յունւար 10, 2011 17:37
Յունւարի 9-ի գիշերը լոյս 10-ի առաւօտեան, ժամը 06:00-ի սահմաններում, անյայտ անձը կամ անձինք իրենց մօտ գտնւող պայթուցիկ սարքի գործադրմամբ դիտաւորութեամբ վնասել են Աբովեան քաղաքի Հատիսի 1/30 հասցէում գործող, «Աբովեան Սիթի» ՍՊԸ-ին պատկանող խանութի ապակեայ ցուցափեղկերն ու մուտքի դուռը: Խանութը պատկանում է «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան առաջնորդ Գագիկ Ծառուկեանի փեսային՝ Աբովեանի քաղաքապետ Կարօ Գուլոյեանին:
Ինչպէս NEWS.am-ին յայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշեանը, այս պահին նշւած վայր են ժամանել ՀՀ ոստիկանութեան քննչական գլխաւոր վարչութեան Կոտայքի մարզի քննչական բաժնի Աբովեանի քննչական բաժանմունքի քննիչները, փորձագէտն ու քրէագէտը: Ոստիկանութեան Աբովեանի քննչական բաժանմունքում յարուցւել է քրէական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 185 յօդւածի 2-րդ մասի 1-ին կէտով (Գոյքի դիտաւորեալ վնասումը պայթեցման միջոցով) եւ 235 յօդւածի 1-ին մասով (Ապօրինի զէնք-զինամթերք, պայթուցիկ սարքեր պահելը):
Պայթիւնի արդիւնքում խանութին հասցւել է գոյքային վնաս:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: