Ադրբեջանում գլխատել են ռուս սպային



15:59 • 08.01.11
Ռուս սպայ Սերգէյ Գրաչևը, որը ծառայում էր Ադրբեջանի Գաբալա ռադիոլոկացիօն կայանում, սպանւել է իր հիւրերի կողմից՝ Ամանորի խրախճանքից յետոյ: Այս մասին յայտնում է РБК-ն՝ վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հետաքննութիւնն իրականացնող Ադրբեջանի զինւորական դատախազութեան քննչական խումբն ու Գաբալա ժամանած ՌԴ զինւորական դատախազութեան աշխատակիցները դէպքի վայրի զննում են իրականացրել, ինչպէս նաև հարցաքննել են կայանի անձնակազմին:
Ինչպէս պարզ է դարձել, կայանում ծառայող սպաները հաւաքւել են 47-ամեայ Գրաչևի տանը՝ Նոր տարին նշելու համար: Դեռևս անյայտ պատճառներով հիւրերի և տանտիրոջ միջև ծեծկռտուք է սկսւել, որի արդիւնքում սպաները սպանել են Գրաչևին, վերցրել տանը եղած գումարը և անհետացել: Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ սպանութեան մասին լուրը ստացւել է յունւարի 2-ին, որից յետոյ դէպքի վայր ժամանած իրաւապահ մարմինների աշխատակիցները սեփական տան մէջ յայտնաբերել են գլխատւած Գրաչևի մարմինը:


Tert.am

0 Պատգամ: