The Jerusalem Post. –
«Lonely Planet’s»-ը ամբողջ գլուխներ է ջնջում հայ ժողովրդի պատմութիւնից
13:26 / 19.03.2010
"Ես շատ զարմացայ, երբ ձեռքս ընկաւ «Lonely Planet’s»-ի՝ Թուրքիայի մասին ուղեցոյցը եւ երբ յայտնաբերեցի, որ առաջներում Արեւելեան Թուրքիայի բնակչութեան մի զգալի մաս կազմած հայերի մասին այնտեղ յիշատակում չկայ։ Իսկ ուղեցոյցի on-line տարբերակում ընդհանրապէս հաստատւում է, որ Հայոց Ցեղասպանութիւն, որպէս այդպիսին, չի եղել եւ խօսք կարող է գնալ միայն Առաջին համաշխարհային պատերազմի զոհերի մասին, որի արդիւնքում էլ ծագել է Հայոց հարցի «սցենարը»,- The Jerusalem Post-ի էջերում գրում է Երուսաղեմի հրէական համալսարանի մի գիտնական։
Գիտնականը ուշադրութիւն է հրաւիրում այն բանի վրայ, որ «Lonely Planet’s»-ը ուղեցոյցների ամենամեծ հրատարակողն է։ Եւ եթէ նրանում ասւում է, որ Հայոց Ցեղասպանութեան փաստը ենթակայ է քննարկման եւ խօսւում է ինչ-որ «սցենարների» մասին, ապա մնում է տարածել ձեռքերը։ «Սակայն, առաջինը. ուղեցոյցները չէ, որ պէտք է դատեն պատմական հարցերի մասին, դա նրանց խնդիրը չէ։ Չէ՞ որ զբօսաշրջիկը կարող է խնդիրներ ունենալ այս կամ այն երկրի իշխանութիւնների հետ՝ իր մօտ ունենալով նմանատիպ ուղեցոյցներ։ Այս մասին վկայում է Թուրքիայի Քրէական օրէնսգրքի՝ 301-րդ յօդւածը, որ հետապնդում է Թուրքիային „զրպարտող“ իւրաքանչիւր անձի։ Այդ յօդւածը հետապնդման է ենթարկում այնպիսի մարդկանց, որոնցից է Հայոց Ցեղասպանութեան մասին բարձրաձայնած Օրհան Փամուկը»։
Յօդւածի հեղինակը շեշտում է, որ «նմանօրինակ ուղեցոյցների գործունէութեան արդիւնքում անհետանում է Անատոլիայում հայ ժողովրդի պատմութիւնը, որի արմատները մ. թ. ա. 6-րդ հազարամեակում են։ Գրւած է Թուրքիայի՝ 1915-1923 թթ. պատմութիւնը, երբ անհետացան երկրի ազգային փոքրամասնութիւնները՝ հայերը, յոյները եւ ասորիները։ Արդարութեան յաւակնելով՝ „Lonely Planet’s“-ը Հայաստանի մասին ուղեցոյց է հրատարակել, որում Հայոց Ցեղասպանութիւնը ներկայացւում է իբրեւ մարդկանց զանգւածային բնաջնջում, նշւում է 1.5 միլիոն զոհերի մասին։ Սակայն սա արդարացում չէ Թուրքիայի ուղեցոյցի համար»։

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment