Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող նախագիծ է մտցւել Բուլղարիայի խորհրդարան
17:26 / 19.03.2010
Անցեալ ամիս մերժւած Ցեղասպանութեան նախագծից յետոյ կրկին Բուլղարիայի խորհրադարան է մտցւել Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող օրինագիծ։
Թուրքական Haberx-ի փոխանցմամբ՝ Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող նախագիծը խորհրդարան է մտցրել «Կարգուկանոն, իրաւունք եւ արդարութիւն» կուսակցութիւնը։ Բուլղարական մամուլը յատկանշական է համարում օրինագծի խորհրդարան մտնելու ժամանակացոյցը, քանի որ օրեր առաջ Էրդողանը յայտարարեց Թուրքիայից 100 հազար հայերին վռնդելու մասին, իսկ Թուրքիայի ԱԳ ղեկավար Ահմեդ Դաւութօղլուն պաշտօնական հրաւէրով ժամանել է Բուլղարիա։
Փետրւարի 7-ին Բուլղարիայի խորհրդարանը մերժել էր ազգայնական «Ատակա» կուսակցութեան կողմից առաջարկած Հայոց Ցեղասպանութեան ճանաչման օրինագիծը, պատճառաբանելով, որ դա կը վնասի թուրք-բուլղարական յարաբերութիւններին։
RZS-ի ղեկավար Եանէ Եանեւը նշել է, որ Բուլղարիան կողմից ողբերգական իրադարձութիւնների ընդունումը նպատակ ունի Շւէդիայի եւ ԱՄՆ-ի պէս պատմական իրականութեան հանդէպ պարզորոշ դիրքորոշում գրաւել։

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment