Էրդողանը հանդիպելու է Թուրքիայի Հայ համայնքի ղեկավարի հետ


19:56 / 23.03.2010
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 26-ին Անկարայում հանդիպելու Ստամբուլի Սուրբ փրկիչ հիւանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայ համայնքի ղեկավար Պետրոս Շիրինօղլուի հետ:
Յայտնի է, որ Շիրինօղլուն կապւել է վարչապետի խորհրդականների հետ եւ տեղեկացրել, որ ցանկանում է հանդիպել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպման օրակարգը դեռեւս յայտնի չէ:
NEWS.am-ը յիշեցնում է, որ 2004-ի դեկտեմբերի 5-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անձամբ է կատարել Ստամբուլի Սուրբ փրկիչ հիւանդանոցում Պետրոս Շիրինօղլուի թանգարանի բացումը: Վարչապետ Էրդողանը մասնակցել է նաեւ կազմակերպւած միջոցառմանը եւ հետեւել «Մարալ» համոյթի կողմից «Ով Հայոց Աշխարհ», Գրիգոր Լուսաւորիչ երգչախմբի կողմից «Օրօր» եւ այլ երգերի կատարմանը։ Իր խօսքում Էրդողանը, ընդգծելու համար հայերի դերը արւեստների եւ մշակոյթի մէջ, յիշեցրել է, որ Թուրքիայի բոլոր տարածքները շրջելիս էլ անպայման կարելի է լսել «մի լաւ Հայ վարպետ կայ» արտայայտութիւնը:
Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: