ԻՆՉՈ՞Ւ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԻՆ ՄՐՑՈՒՆԱԿ ՉԷ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ
Հայաստանում բարձրորակ խաղողի տեսակներ չկան, ինչի հետևանքով հնարաւոր չէ միջազգային չափանիշներին համապատասխան գինի արտադրել:
Երէկ հրաւիրւած ասուլիսին նման տեսակէտ յայտնեց Հայաստանի գինէգործների միութեան նախագահ Աւագ Յարութիւնեանը` անդրադառնալով ոլորտի հիմնախնդիրներին:
Ըստ նրա` այս խնդրի լուծումը երկար ժամանակ է պահանջում, և եթէ անգամ ելք գտնւի, շուրջ 25 տարի կը պահանջւի բարձրորակ խաղող ստանալու համար: «Ընդամէնը 500-600 հա լաւորակ խաղող ունենք, հազարաւոր հեկտարներ չունենք: Իսկ մեր արտասահմանեան գործընկերներն անընդհատ պահանջում են բարձրորակ արտադրանք»,- ասաց նա:
Ոլորտի յաջորդ խնդիրը, ըստ մասնագէտի, խաղողի ֆիլոքսերա հիւանդութիւնն է, որը նախորդ տարի յայտնաբերւել է Արմաւիրի մարզում: Յարութիւնեանի կարծիքով` այս հիւանդութեան դէմ պետական մակարդակով պէտք է պայքարել: «Անհրաժեշտ է ստեղծել յատուկ մարմին, որը կը զբաղւի այդ հիւանդութեան դէմ պայքարի աշխատանքներով, հակառակ դէպքում շատ լուրջ խնդիրներ կունենանք»,- նշեց նա:
Յարութիւնեանը դժգոհեց գինէգործական ընկերութիւնների սարքաւորումների որակից` նշելով, որ դրանց միջին տարիքը 50 է, այնինչ այդ սարքաւորումները պէտք է 10-15 տարին մէկ փոխարինւէն նորերով: Գինէգործների միութեան նախագահը նշեց, որ բազմիցս դիմել է գիւղնախարարութեանը, որպէսզի միջազգային կառոյցներին ծրագրեր ներկայացնելիս խօսւի նաև գինէգործութեան մասին: «Դա հնարաւորութիւն կտայ դրամաշնորհների միջոցով զարգացնել ոլորտը, սակայն գիւղնախարարութիւնն ասում է` աւելի լուրջ խնդիրներ ունենք»,- ասաց նա:

«Կապիտալ»
0 Պատգամ:
Post a Comment