ԸՍՏ ՄԱՄԵԴԵԱՐՈՎԻ`
ԼՂ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀԱՆՐԱՔՒԷ ՊԻՏԻ ԱՆՑԿԱՑՒԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՄԲՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ
Երեւան (Երկիր) - Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հանրաքւէ կանցկացւի Ադրբեջանի ամբողջ տարածքում, որին պէտք է մասնակցեն հանրապետութեան բոլոր քաղաքացիները. Ռումինիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում այսօր յայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդեարովը:
Նա նշել է, որ դա բխում է Ադրբեջանի Սահմանադրութիւնից, երբ խօսք է գնում երկրի տարածքային ամբողջականութեան մասին. տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Ամենագլխաւոր հիմնախնդրի լուծման համար անհրաժեշտ է, որ հայկական զօրքերը դուրս գան Ադրբեջանի օկուպացւած («զաւթւած») տարածքներից եւ այնտեղ վերադառնան պատադրւած վերաբնակեցւածները»,- նշել է նա:
Մամեդեարովի խօսքերով` պաշտօնական Բաքուն դեռ տեղեկութիւններ չունի ԵԱՀԿ Մինսկի խմբից Մադրիդեան նորացւած փաստաթղթի վերաբերեալ Երեւանի դիրքորոշման մասին: «Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ եթէ Հայաստանն ընդունի Մադրիդեան սկզբունքները` դա հնարւորութիւն կստեղծի շարունակելու մեծ խաղաղ համաձայնագրի մշակմանն ուղղւած աշխատանքները»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:

0 Պատգամ:
Post a Comment