Friday, March 19, 2010

Թրքական ծրագիրը

Թրքական ծրագիրը
Մարտ 19, 2010թ. 12:33
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուն լրատւամիջոցներին տրւած հրացազրոյցում խօսելով Հայ-թրքական դիւնագիտական յարաբերութիւնների կարգաւորման ներկայիս գործընթացից` ակամայ խոստովանել է, որ Թուրքիան տարբեր ազգերի ու պետութիւնների հետ հին խնդիրներ ունեցող պետութիւն է: Մասնաւորապէս ընդգծել է, որ հազար տարւայ խնդիրներ ունի սերբերի հետ, մի հարիւր տարւայ էլ` հայերի հետ: Ապա, յաւելել. «Եթէ յաջողւեց բարելաւել թուրք-սերբական յարաբերութիւններն, ապա ինչու՞ չպէտք է կարգաւորւեն մեր յարաբերութիւնները Հայաստանի հետ»,-ասել է Դաւութօղլուն։
Բայց փորձենք յիշենք, թէ ինչպէ՞ս «բարելաււեցին» թուրք-սերբական յարաբերութիւնները: Դրանք «բարելաււեցին» սերբերին պատմական հայրենիքից վտարելով, Միջերկրականի ափին ստեղծելով թուրքական Ալբանիա, նորագույն շրջանում` բոսնիական սերբերին զրկելով հայրենիքից, ցեղասպանութիւն ապրած սերբերին` ցեղասպանութեան մէջ մեղադրելով, մինչև իսկ նրանց առաջնորդ Միլոշևիչին Հաագայի դատարան տանելով…
Շարունակենք Դաութօղլու յանճարեղ դիտարկումները. վերջինս զուգահեռներ է անցկացրել բալկանեան և Ղարաբաղեան հակամարտութիւնների միջև ու յայտարարել.«Թուրքիան կարող է օգտակար լինել ԼՂ հիմնահարցի կարգաւորման գործընթացում, ինչպէս, որ դա արեց Սերբիայի և Բոսնիա-Հերցեգովինայի պարագայում»։
Թուրքական ներկայիս իշխանութիւնները որքան շատ են հրապարակաւ արտայայտում իրենց մտքերը, այնքան թափանցիկ են դարձնում սեփական ծրագրերը, որոնք իրենց վրայ ակնյայտօրէն կրում են ցեղասպան նախնիների նպատակների անմիջական ազդեցութիւնը: Տւեալ դէպքում այս յայտարութիւններից պարզ է դառնում, որ ադրբեջանցի ու թուրք «եղբայրները» փորձում են արցախահայութեան հետ վարւել այնպէս, ինչպէս վարւեցին բոսնիական սերբերի հետ, Արցախի Հանրապետութեան տեղում էլ ստեղծելով մի նոր թուրքական Ալբանիա:
Եթէ սրան էլ յաւելենք վերջերս Թուրքիայի վարչապետ Էրդողանի յայտարարութիւնը, ամէն ինչ շատ պարզ ու հասկանալի կը դառնայ:
Այսպէս. Էրդողանը`իբրև Հայ-թրքական ու Հայ-ադրբեջանական յարաբեութիւնների լուծում առաջարկել էր` Ղարաբաղեան խնդրին տալ ադրբեջանամէտ լուծում, նկատելով, որ միայ դրանից յետոյ ամէն ինչ լաւ ընթացք կունենայ: Այնպէս որ, եթէ որոշ «հայեր» յանկարծ որոշեն թուրքերի հետ քիրվայութիւն անել, ուրեմն, նախ սկուտեղի վրայ պէտք է յանձնեն Արցախը, ապա պատրաստւեն ապագայում Հայաստանի Հանրապետութեան որոշ տարածքներ զիջելուն: Բայց քանի որ աշխարհում չկայ մի իսկական հայ, որի մտքով կարող է նման անհեթեթութիւն անցնել, կը նշանակէ թրքական «քիրվայութեան ծրագիրը»` ի դժբախտութիւն թուրքերի, կը մնայ չիրականացւած:
Փոխարէնը, թուրք ու ադրբեջանցի թուրք «եղբայրներին» առաջարկում ենք հարևանութեան, մէկ այլ, առաւել իրատեսական ծրագիր. Այսպէս`առաջին. նախ ձեռք քաշել իր ժողովրդավարութիւնը կառուցող անկախ Արցախի Հանրապետութիւնից, երկրորդ. ճանաչել ու դատապարտել Հայոց Ցեղասպանութիւնը, դրանով իսկ ձերբազատւելով նախնիների արիւնօտ անցեալից. երրորդ. պատրաստւել հայութեան պատմական հայրենիքը` Արևմտեան Հայաստանը հայերին վերադարձնելու գործընթացին:
Այս ամէնից յետոյ միայն կարելի է խօսել լաւ հարևանութեան մասին, և ինչու ոչ` հիւրասէր հային բնորոշ հիւրասիրութեամբ, իր հարևան թուրքի հետ Վանայ տառեխ վայելել սեփական տանը` Վանայ լճի ափին:

ArmAr.am

0 Պատգամ: