Գիւլը ուղղում է Էրդողանին.–
Քաղաքական եւ մարդկային խնդիրները պէտք է առանձնացնել
Թուրք ժողովրդի մօտ չկայ օտարի նկատմամբ թշնամութիւն!!!
12:37 / 19.03.2010
Աֆրիկեան շրջագայութիւնից վերադառանալով՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գիւլը անդրադարձել է Թուրքայի հետ կապւած վերջին զարգացումներին:
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ` Գիւլը լրագրողներին հարցին պատասխանելով` ասել է, որ Օբամայի հետ 1915-ի հետ կապւած խօսելու բան այլեւս չունի, քանի որ ինչ որ պէտք էր ասել` իրենք արդէն ասել են, բացատրել են:
Հարցին թէ ինչպէ՞ս էք մեկնաբանում Էրդողանի «Մեր երկրում անօրինական բնակւող 100 հազար հայերին կը վտարենք» արտայայտութիւնը, յատկապէս, որ ինքը աւելի վաղ նշել էր, որ Հայաստանի հետ լուռ դիւանագիտութիւն է ընթանում, Գիւլը պատասխանել է. «Պարոն վարչապետը այդ ամէնն ասել է Թուրքիայի դրական դիրքորոշումն ընդգծելու տեսանկիւնից !!!: Բացի այդ, ես այն կարծիքին եմ, որ մեր երկրում 100 հազար ապօրինի հայ չկայ: Այդ մարդիկ Թուրքիայում աշխատում են եւ իրենց ընտանիքներին են օգնում: Կարծում եմ, որ նա ասել է այն տեսանկիւնից, որ Թուրքիան նրանց դէմ ատելութիւն եւ թշնամութիւն չի ցուցաբերում !!!:
Մարդկային խնդիրները պէտք է տարանջատել քաղաքական խնդիրներից: Ես գիտեմ նրա զգայունութիւնը մարդկային խնդիրների նկատմամբ !!!: Երբեմն մարդու խօսքը այլ կերպ են հասկանում: Թուրք ժողովրդի մօտ չկայ օտարի նկատմամբ թշնամութիւն !!! եւ ռասիզմ !!!:
Մենք միշտ ասել ենք, որ ԱՄՆ-ը , Սփիւռքը եւ Կովկասը տարբեր թեմաներ են: Անհրաժեշտ է հետեւել մեր առաջարկած Կովկասի կայունութեան եւ համագործակցութեան պլատֆորմին: Ստատուս քվոյի պահպանումը ոչ մէկի շահերից չի բխում: Դրա համար եմ ասել, որ անհրաժեշտ է անձայն աշխատել: Մինսկի խմբի աշխատանքները տեսանելի վիճակի են եկել: Կովկասում խնդիրների լուծման մէջ Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւը վճռական է, ինչը շատ կարեւոր է»,-նշել է Թուրքիայի նախագահը:
Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: