Վաճառւեց «Արամ Մանուկեան» Ազգային Սրահը
Այսու Թեհրանի հայոց թեմի մեր համայնքին տեղեկացնում ենք, որ նախկին «Արամ» դպրոցի շէնքի ու սրահի կալւածը Թեմական խորհրդի միջոցով վաճառւել է Թեհրանի քաղաքապետարանին:
Այս առնչութեամբ որպէս յաւելեալ տեղեկութիւն՝ հաղորդում ենք.1- Կալւածի գնման համար աւելի քան չորս տարի է, ինչ դիմում եւ պահանջ էր ներկայացւում Թեհրանի քաղաքապետարանի 3-րդ շրջանի կողմից:2- Կալւածի վաճառքը հաստատւել էր նախորդ՝ 13-րդ Պատգամաւորական ժողովի կողմից, իր 55-րդ նիստում, գումարւած 23.9.2008 թւականին, որով եւ վաճառքը կատարւել է համաձայն թեմիս կանոնագրութեան պահանջների:3- Վաճառքը կատարւել է հետեւեալ հիմնաւորումներով.ա) - Երկրում եւ աշխարհում տիրող տնտեսական ճգնաժամային պայմանները, որոնցից անմասն չի մնացել նաեւ մեր համայնքը:բ) - Համայնքիս նիւթական կարիքների շարունակական աճը, ի մասնաւորի դպրոցական համակարգին առնչւող նիւթական կարիքները, որի արդիւնքում՝ թեմիս եկամուտները չեն բաւարարում յարաճուն ծախսերին՝ ակնառու բաց առաջացնելով ազգային կառոյցի տարեկան բիւջէում:
գ) - Առաջացւած բացը լրացնելու եւ դրա աճը հետագայ տարիներում կանխելու համար՝ անհրաժեշտ է թեմիս պատկանող տնտեսական հնարաւորութեան լիարժէք նիւթական օգտագործում:դ) - Թեմական խորհրդի առաջարկով ու Պատգամաւորական ժողովի հաստատումով՝ նախատեսւել են իրագործել մի քանի տնտեսական հասութաբեր ծրագրեր, որոնցով նախատեսւում է ըստ հնարաւորի բաւարարել թեմիս նիւթական կարիքները
:ե) - Վերը նշւած հասութաբեր ծրագրերը իրագործելու համար՝ կարիք կայ դրամագլխի, որը հնարաւոր է գոյացնել միայն ոչ-ամբողջական եւ լիարժէք օգտագործում ունեցող կալւածների վաճառքից:զ) - Հաղորդագրութեանս առարկայ կալւածը ոչ- ամբողջական կերպով էր օգտագործւում, իսկ կալւածը երկու մասի բաժանելն ու սրահը դպրոցից անջատելը գործնականում հնարաւոր չէր:4- Թէեւ անշարժ գոյքի գինը անցեալ տարիներում նւազում է արձանագրել, կալւածը վաճառւել է շուրջ երեք տարի առաջ Թեմական խորհրդի կողմից նշանակւած փորձագէտի միջոցով ճշտւած գումարով
:5- Նախքան վաճառքի վերջնականացումը՝ Թեմական խորհուրդը հանդիպում է ունեցել Իրանի Հայ արհեստաւորների միութեան վարչութեան հետ, իրենց բացատրել վաճառքի հիմնաւորումները եւ այլ ազգային կալւած առաջարկել՝ իրենց աշխատանքները շարունակելու համար: Այդ առնչութեամբ բանակցութիւնները՝ Թեմական խորհրդի եւ միութեան վարչութեան հետ, ընթացքի մէջ են:
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
17 ապրիլի 2010 թ.
5 Պատգամ:
Apres baron vartan vor mi kani amis araj kez jghelov es kom en komic tughtir jarum iranahayeri sidum tpum ir hima ba inchi cenet chi lsvum inchkanov cakhvesir te ko sahmen el tvan srahi cakeluc
Sireli Vartan doo meg angam Aram srahi hamar aynbisi aynbisi harvadzner sdacar henc ko mderim engerneri goghmits. ooremen norits kez mi kharni mi bani mej vor gides verje inch e lineloo.Mer hamaynke der kez shad bedk ooni.Amen inche aysbes chi mnaloo.
Baron Vartan
Ays angam el antsial darva nman elav u varchootyoone batsi .....meghavor chi. Menk kezanits shad avelin enk sbasoom. Yes chem endoonoom nra khoske vor kez zakhetsir.Yete do kez zakhogh lineir hima shaderi nman mi kani doon ooneir. Baytc noric kezanitc lrootyun chenk endoonoom.
Սիրելի ընկեր.Վարդան
Կարդալով այս պատգամերը, ես արդէն գիտեմ ինչ կացութեան մէջ էք։ Մէկ կողմից չէք կարող համակերպւել այս կացութեան հետ, միւս կողմից էլ չէք կարող ....խախտում կատարել։ Բայց ամէն դէպքում վստահ ու հաստատ իմացէք, որ Ձեր Ընկերները Ձեր կողքին են։
Dook vor hima enger ek asoom, hentc dook yeghak arajine vor dzakhetcik baron Vartanin.
Hima amen mard manavand dook ir pori oo poghi hedevitc e, inchoo en jamanag vor es marde negh vijagi mej er hasaragagan asbarezneroom chegangnetcik nra goghkin.
Post a Comment