Չավուշօղլու.–
«Ես՝ որպէս ԵԽԽՎ ղեկավար, «յատուկ ուշադրութիւն» եմ դարձնելու Ղարաբաղեան հիմնախնդրին»
Ինչպէս հաղորդում է «Bakililar.AZ»-ը, Ադրբեջանի խորհրդարանի խօսնակ Օգտայ Ասադովի և ԵԽԽՎ ղեկավար Մովլուդ Չավուշօղլուի հանդիպման ժամանակ յատուկ ուշադրութիւն է յատկացւել Ղարաբաղեան հիմնախնդրին։ Խօսնակն ըդգծել է, որ հակամարտութեան կարգաւորման գործընթացի դանդաղեցումը խոչընդոտում է նաև ողջ տարածաշրջանի զարգացումը։
Օգտայ Ասադովը յոյս է յայտնել, որ ԵԽԽՎ ղեկավարութիւնը՝ ի դէմս Մովլուդ Չավուշօղլուի, վերջ կը դնի Ադրբեջանի հանդէպ գործող երկակի ստանդարտներին։
Չավուշօղլուն էլ իր հերթին ընդգծել է, որ ինքը՝ որպէս ԵԽԽՎ ղեկավար, «յատուկ ուշադրութիւն» է դարձնելու Ղարաբաղեան հիմնախնդրին։
Յիշեցնենք, որ Ադրբեջան այցելելուց առաջ Չավուշօղլուն յայտարարել էր Ղարաբաղի հարցերով ԵԽԽՎ ենթայանձնաժողով ստեղծելու կարևորութեան մասին։

0 Պատգամ:
Post a Comment