Բաքուն սպառնում է Հայաստանի պատճառով վերանայել յարաբերութիւնները Վաշինգտոնի հետ


10:31 • 17.04.10
Ադրբեջանը Վաշինգտոնին մեղադրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման հարցում հայերի օգտին կողմնապահութիւն դրսևորելու համար։
Այս մասին Reuters գործակալութեանն ասել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի հասարակական–քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը՝ ընդգծելով, որ Բաքուն կարող է վերանայել իր յարաբերութիւնները Վաշինգտոնի հետ։
«Միացեալ Նահանգները Ադրբեջանի ռազմավարական գործընկերոջ քաղաքականութիւն չի իրականացնում, այդ պատճառով էլ չի բացառւում, որ մենք վերանայենք մեր քաղաքականութիւնը Միացեալ Նահանգների նկատմամբ»,– ասել է Հասանովը։
«Կարծում ենք, որ ամերիկացիները պէտք է ոչ միայն օգնեն Հայաստանին՝ յաղթահարել տնտեսական ճգնաժամը, այլև որպէս ԼՂ բանակցութիւններում միջնորդ առաջին հերթին նպաստեն Ղարաբաղի հակամարտութեան լուծմանը»,– նշել է ադրբեջանցի պաշտնեան։Գործակալութիւնը նշում է, որ Ադրբեջանի սպառնալիքներն առաջին հերթին վերաբերում են էներգետիկ համագործակցութեանը, և դա կարող է բարդացնել Միացեալ Նահանգների և Եւրոպայի համար այնքան ցանկալի «Նաբուկո» գազատարի կառուցման ու շահագործման ծրագրի իրականացումը։

Tert.am

0 Պատգամ: