«Երկու շրջանների վերադարձի մասին յայտարարութիւնը քաղաքական հնարք է»


09:45 • 17.04.10
«Հայաստանը չի համաձայնի ԼՂ երկու շրջանների վերադարձին, որովհետև հայկական կողմը հրաշալի հասկանում է, որ Հայաստանի Հանրապետութեան և Լեռնային Ղարաբաղի անվտանգութեան համակարգը ապահովւում է ԼՂՀ տարածքային ամբողջականութեան հաշւին, և դրա հաշւին զիջումներ կատարելը, երբ Ադրբեջանը ցանկութիւն չունի ճանաչել ԼՂ կարգավիճակը, ուղղակի բացառւած տարբերակ է»:
Tert.am-ի հետ զրոյցում այս կարծիքը յայտնեց «Ժառանգութիւն» խորհրդարանական խմբակցութեան ղեկավար Ստեփան Սաֆարեանը` մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի յայտարարութիւնը` Աղդամն ու Ֆիզուլին Ադրբեջանին վերադարձնելու մասին:
«Իսկ ինչո՞ւ է այդ յայտարարութիւնն արւում այս պահին» հարցին ի պատասխան ԱԺ պատգամաւորն ասաց.
«Կարծում եմ` Ադրբեջանն ուզում է ցոյց տալ, թէ իր պահանջները նւազել են: Ես կարծում եմ՝ դա աւելի շատ քաղաքական հնարք է, որովհետև շատ լաւ հասկանում են, որ եթէ 2 շրջանների վերադարձին ՀՀ իշխանութիւնները համաձայնեն, դա շատ բուռն ներքին զարգացումների և անկայունութեան շատ լուրջ ռիսկ է պարունակում, և հետևաբար ուզում են ազդել Հայաստանի ներքաղաքական կեանքի վրայ: Եւ նաև, ստացւելու դէպքում, չեմ բացառում, որ յոյս են փայփայում, որ կամրագրւի, որ Հայաստանը գործնականօրէն ապացուցում է, որ այդ տարածքներն իրեն չեն պատկանում»:

Tert.am

0 Պատգամ: