Ադրբեջանցի եղբայրներին ձերբակալել և տեղափոխել են Երևան


Ապրիլի 16-ին Հայ-վրացական մաքսային կէտում ձերբակալւել են երկու ադրբեջանցի։ «APA» գործակալութիւնը հաղորդում է, որ ձերբակալւածները Բագրատաշէնի (Սադախլու) նախկին բնակիչներ Ասէֆ և Ռաշադ Աբդուլաև եղբայրներն են։ Ադրբեջանցի եղբայրների (ովքեր տաքսու վարորդներ են) մեքենայում Վրաստանից Հայաստան ուղևորներ տեղափոխելու ժամանակ եղել են արևածաղկի սերմի պարկեր։ Մաքսային կէտում զննման ժամանակ պարկերում թմրանիւթ է յայտնաբերւել։ Նոյն գործակալութեան հաղորդմամբ՝ ադրբեջանցի եղբայրները ձերբակալւել են ու տեղափոխւել Երևան։ Վերջիններս յայտնել են, թէ թմրանիւթի հետ կապ չունեն։ Յարուցւել է քրէական գործ։

0 Պատգամ: