Էրդողանը առեւտուր է անում.–
Եթէ հայերը երկու շրջանից ետ քաշւեն` կարգաւորումը կարագանայ...



11:42 / 15.04.2010
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վաշինգտոնից Անկարա վերադառնալիս ինքնաթիռում լրագրողների հետ զրոյցի ընթացքում նշել է, որ Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորումը կարագանայ, եթէ հայկական ուժերը ետ քաշւեն Ղարաբաղի յարակից երկու շրջանից:
Թրքական Star-ի փոխանցմամբ` լրագրողները ի թիւս այլ հարցերի հետաքրքրւել են Էրդողանի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպման ընթացքում քննարկւած թեմաներով: «ԱՄՆ նախագահի հետ Հայաստանի եւ Իրանի վերաբերեալ երկար քննարկումներ ունեցանք: Բացի այդ, մեր հանդիպումից յետոյ Օբաման հանդիպել է նաեւ Սարգսեանի հետ: Այդ պատճառով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դաւութօղլուն մէկ անգամ եւս հանդիպելու է Հիլարի Քլինթոնի հետ: ԱՄՆ-ը Մինսկի խմբի անդամ է: Ես Մեդվեդեւի հետ էլ կէս ժամանոց հանդիպում ունեցայ: Վերջինս եւս կողմ է գործընթացի շարունակմանը: Պարոն Սարգսեանին էլ ասել եմ, որ նոյնիսկ ամենադժւար պահին սեղանից ելնել չի լինի: Հայաստանը ասում է, որ կարգաւորումը առանց նախապայմանի լինի: Մենք Ցիւրիխում մեր ստորագրութեանը հաւատարիմ ենք: Բայց այնտեղ կայ „տարածաշրջանային խաղաղութիւն“ արտայայտութիւնը: Մենք Հայ-ադրբեջանական լարւածութիւնը դիտարկում ենք, որպէս վտանգ: Հայերը երկու շրջանից եթէ ետ քաշւեն, կարգաւորումը կարագանայ»,-նշել է Թուրքիայի վարչապետը:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: