Կրկին «Արամ Մանուկեան» սրահի մասին...

«ԱԼԻՔ» - «Արամ Մանուկեան» սրահի վաճառքի հարցը արդէն մի առ ժամանակ է, ինչ սեղանին է, իսկ հարցում, ըստ երեւոյթի, առգոյ են վիճայարոյց կէտեր, որոնց քողի տակ ազգային իշխանութիւնները, յանձինս Թեմական խորհրդի, իր հաղորդագրութեան շրջագծում տեղեկացրել է արդէն, մէջբերում ենք բառացիօրէն, որ «նախկին «Արամ» դպրոցի շէնքի ու սրահի կալւածը Թեմական խորհրդի միջոցով վաճառւել է Թեհրանի քաղաքապետարանին»:
Այսինքն՝ այս ձեւակերպման տակ կարելի է ըմբռնել, որ հարցը վերջնականացւած է, եւ թէեւ նոյն հաղորդագրութեան մէջ նշւում է, որ Թեմական խորհուրդը հանդիպում է ունեցել Իրանի Հայ արհեստաւորների միութեան վարչութեան հետ, նրանց բացատրել վաճառքի հիմնաւորումները եւ այլ ազգային կալւած առաջարկել՝ իրենց աշխատանքները շարունակելու համար, այդուհանդերձ՝ այսօր երբ կապւեցինք Իրանի Հայ արհեստաւորների միութեան նախագահի եւ վարչականներից մի քանիսի հետ, մեզ իրազեկեցին, որ իրենք երէկ թերթում արտացոլւած Թեմական խորհրդի հաղորդագրութեան մի քանի կէտերի առնչութեամբ ունեն այլ դիրքորոշում, եւ նոյն վարչականները մեզ խոստացան, որ մի նամակով այդ կէտերի նկատմամբ իրենց մօտեցում-տեսակէտները կը փոխանցեն եւ կամ որպէս այլընտրանքային տարբերակ՝ վարչականներից մի քանիսը «Ալիք»-ում հանդիպում կունենան թերթիս պաշտօնեաների հետ:Այնուամենայնիւ, թերթը հաւատարիմ մնալով իր կոչմանը՝ հարցին հետամուտ է լինելու եւ պարբերական լրատւութեամբ համայնքին կը փոխանցի այս հարցով մանրամասներ:

0 Պատգամ: