ՀՅԴ.-
Արձանագրութիւնների դէմ համախմբւած ուժերը հաւաք են անցկացրել



Երէկ` ապրիլի 16-ին ՀՅԴ «Սիմոն Վրացեան» կենտրոնում կայացել է Հայաստան-Թուրքիա արձանագրութիւնների վաւերացման դէմ համախմբւած ուժերի հերթական հաւաքը:
Ինչպէս NEWS.am-ը տեղեկանում է Դաշնակցութեան Գերագոյն մարմնի լրատւական բաժնից, քննարկւել է առկայ իրավիճակը, համաձայնութիւններ են ձեռք բերւել հետագայ համատեղ գործողութիւնների վերաբերեալ: Ըստ այդմ` որոշւել է ապրիլի 22-ին հրաւիրել ընդլայնւած հաւաք` այդ նպատակի շուրջ համախմբւած ուժերի մասնակցութեամբ: Որոշւել է, որ հաւաքը հանդէս կը գայ համապատասխան յայտարարութեամբ:
Մասնակիցները կարևորել են նաև ընդդէմ արձանագրութիւնների՝ ընթացքի մէջ գտնւող ստորագրահաւաքը եւ նշել, որ ներկայ դրութեամբ կայ 220 հազար ստորագրութիւն։

NEWS.am

0 Պատգամ: