Թուրքիայի ռազմական դպրոցում հայերէն են սովորում
Թուրքական զինւած ուժերի 120 զինւորական տիրապետում է հայերէնին
Թուրքական զինւած ուժերի 120 զինւորական տիրապետում է հայերէնին
11:25 / 17.04.2010
Թուրքիայի ցամաքային զօրքերի ռազմական դպրոցում 2000թ.-ից ի վեր 120 զինւորական որպէս երկրորդ օտար լեզու ընտրել է հայերէնը:
Թուրքիայի զինւած ուժերի գլխաւոր շտաբը նախօրէին լրատւամիջոցների մասնակցութեամբ շրջայց էր կազմակերպել Թուրքիայի ցամաքային զօրքերի ռազմական դպրոցում: Ռազմական դպրոցի ղեկավար, գեներալ Օղուզ Սերհաթ Հաբիբօղլուն ներկայացրել է դպրոցի ձեռքբերումները` նշելով այդ համատեքստում իրենց հաստատութիւնում 2000թ.-ից այս կողմ դասաւանդւող հայերէնը: «Կուրսանտները գերազանց տիրապետելով անգլերէնին` երրորդ կուրսում հնարաւորութիւն են ստանում ընտրել երկրորդ օտար լեզու: Կուրսանտները հնարաւորութիւն ունեն ընտրել գերմաներէն, ֆրանսերէն, չինարէն, յունարէն, ռուսերէն, արաբերէն, պարսկերէն, բուլղարերէն, հայերէն, իսպաներէն եւ իտալերէն: Ներկայումս մեր դպրոցում կրթութիւն ստացած թուրքական զինւած ուժերի 120 զինւորական տիրապետում է հայերէնին: Այս պահին դպրոցում երկրորդ լեզու ընտրել եւ սովորում են այդ ուղղութեամբ չորս կուրսանտ»,- նշել է ռազմական դպրոցի ղեկավարը:
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment