Ապրիլի 28-ին Կնեսէտում կը քննարկւի Հայոց Ցեղասպանութեան հարցը


16:32 • 16.04.1
0Իսրայէլի «Մերեց» խորհրդարանական խմբակցութեան նախագահ Հայիմ Օրոնը ապրիլի 28-ին Կնեսէտում քննարկման կը ներկայացնի Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցը։ Սակայն պատգամաւորն այդ հարցում յոռետեսօրէն է տրամադրւած։ Այս մասին հաղորդում է izrus.co.il-ը։
Քանի որ ապրիլի 24-ը շաբաթ է, այդ պատճառով Օրոնը մտադիր է Ցեղասպանութեան թեմայի քննարկմամբ զբաղւել ապրիլի 28-ին՝ խորհրդարանական արձակուրդից յետոյ։
«Ես մշտապէս կապի մէջ եմ հայկական կազմակերպութիւնների հետ, բայց այս տարի կառավարութիւնը Ցեղասպանութեան հարցն աւելի շուտ կթաղի, քան նախորդ անգամ։ Այժմ բանակցային գործընթաց է ընթանում Երևանի և Անկարայի միջև, և շատերը խորհուրդ են տալիս չմիջամտել, չխանգարել նրանց։ Ես կապ չեմ տեսնում 95-ամեայ վաղեմութեան դէպքերի և տարածաշրջանի ներկայիս աշխարհաքաղաքականութեան միջև, բայց դա է իրականութիւնը»,- նշել է Օրոնը։
Նշենք, որ կոալիցիայի ղեկավարի պաշտօնում Զեէվա Էլկինի («Լիկուդ») նշանակումից յետոյ Օրոնը Հայոց Ցեղասպանութեան ճանաչման պայքարում կորցրել է իր դաշնակցին։
«Նախկինում նա գլխաւորում էր «Իսրայէլ-Հայաստան» միջխորհրդարանական խումբը, իսկ այժմ կը տեսնենք, թէ ինչ ճնշում կը գործադրեն նրա վրայ կոալիցիայի միւս անդամները։ Շուտով ես նրա հետ կխօսեմ... Չնայած Իսրայէլի և Թուրքիայի միջև յարաբերութիւնների կտրուկ վատթարացմանը և շատերի ցանկութեանը՝ վնասել Անկարային, ես յոռետեսօրէն են տրամադրւած»,- եզրափակել է Հայիմ Օրոնը։

Tert.am

0 Պատգամ: