Ֆիլիպ Քրոուլի–
ԱՄՆ-ը Հայ-թրքական արձանագրութիւնների վաւերացում եւ սահմանի բացում է ցանկանում
12:00 / 17.04.2010
ԱՄՆ-ը ցանկանում է, որ Հայաստանն ու Թուրքիան վաւերացնեն երկկողմ յարաբերութիւնների հաստատման արձանագրութիւններն ու բացեն սահմանը, դա զգալի օգուտ կբերի երկու երկրներին:
Այդ մասին ապրիլի 16-ին կայացած ճեպազրոյցում յայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլին:
Մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուի եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպումը, ամերիկեան պետքարտուղարութեան ներկայացուցիչը նկատել է, որ այդ շաբաթւայ ընթացքում բաւական բովանդակալից քննարկում են եղել հայկական եւ թրքական կողմերի հետ: Ընդ որում, Քրոուլին հաղորդել է, որ ԱՄՆ Կոնգրէսի կողմից Հայոց Ցեղասպանութեան հնարաւոր ճանաման հարցը չի քննարկւել:
Վաշինգտոնը, նրա խօսքով, նախկինի պէս փորձում է Հայաստանի եւ Թուրքիայի հետ աշխատելու ճիշտ ձեւաչափ գտնել:
«Նաեւ մենք աջակցում ենք Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի կապակցութեամբ Մինսկեան գործընթացին: Գործընթացը (խօսքը Հայ-թրքականի մասին է, խմբ.) կանգ է առել անցած տարւայ աշնանից, երբ երկրները կարգաւորման արձանագրութիւններ ստորագրեցին»,- յայտարարել է նա:
Ինչ վերաբերում է Հայ-թրքական գործընթացի կապակցութեամբ ադրբեջանական կողմի առարկութիւններին, Քրոուլին նկատել է, որ ամերիկեան կողմն աշխատում է դրա վրայ:
«Մենք գիտենք, թէ դա ինչ բարդ գործ է: Մենք գիտենք, որ դա դիպչում է երկու կողմերի զգացմունքներին, երկու կողմից էլ ռիսկ է պահանջում, եւ մենք շարունակելու ենք կառուցողական աշխատել Հայաստանի եւ Թուրքիայի հետ` աւարտին հասցնելու այդ գործընթացը»,- նկատել է ԱՄՆ պետքարտուղարութեան ներկայացուցիչը:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment