Դոկու Ումարովը պատասխանատւութիւն է ստանձնել մետրոյի ահաբեկչութիւնների համար
10:32 • 01.04.10
Կովկասցի անջատականների առաջնորդ Դոկու Ումարովը տարածել է տեսագրութիւն, որում պատասխանատւութիւն է ստանձնել Մոսկւայի մետրոյի ահաբեկչութիւնների համար։ Նա, մասնաւորապէս, նշել է, որ յարձակումներն իրականացւել են իր հրահանգով։ Ումարովը նաև վստահեցրել է, որ ահաբեկչական գործողութիւնները Ռուսաստանի տարածքում կը շարունակւեն։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը։
Ումարովի խօսքով՝ մետրոյի ահաբեկչական գործողութեամբ իրենք վրէժխնդիր են եղել Ռուսաստանի դաշնային ուժերից 2010թ. փետրւարի 11-ին Ինգուշէթիայի Արշտի և Դատիխ բնակավայրերում իրականացրած գործողութեան համար, ինչի հետևանքով սպանւել էր 18 գրոհային և չորս խաղաղ բնակիչ։ Նշենք, որ ըստ դաշնային ուժերի, գրոհայինները խաղաղ բնակիչներին օգտագործել էին որպէս «կենդանի վահան»։
Դոկու Ումարովի ուղերձը տեսագրւել է մարտի 29-ին՝ Մոսկւայի ահաբեկչութիւններից յետոյ։
Նշենք, որ Դոկու Ումարովը «Իմարատա Կովկաս» խմբաւորման պարագլուխն է՝ չեչէն անջատականների առաջնորդը։ Ումարովը ստանձնել է նաև «Նևսկի Էքսպրեսի» 2007թ. և 2009թ. պայթիւնների պատասխանատւութիւնը։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment