Արցախի Հանրապետութիւնը կունենայ

իր օդանաւակայանը


Չւերթերը կիրականացնի «Արցախաւիա» պետական ձեռնարկութիւնը



Դեկտեմբեր 17, 2010թ. 10:30

Շարունակւում է Արցախի Հանրապետութեան օդանաւակայանի երկյարկանի շէնքի կառուցումը, որը կաւարտւի դեկտեմբերի վերջերին, իսկ օդանաւակայանից թռիչքներ կիրականացւեն արդէն գարնանը: Օդանաւակայանը գտնւում է մայյրաքաղաք Ստեփանակերտից 8 կմ հեռաւորութեան վրայ:
Օդանաւակայանի ընդհանուր տարածքը 1200 քմ է: Ճարտարապետ Տիգրան Բարսեղեանի փոխանցմամբ, օդանաւակայանը չնայած փոքր է, սակայն այն կլինի յարմարաւէտ ուղևորների համար:
Տեղեկացնենք, որ օդանաւակայանի վերակառուցման ընդհանուր արժէքը կազմում է 5 միլիոն դոլար. Իսկ մինչ այժմ ծախսւել է 2 միլիոն դոլար:
Նախատեսւում է օրական մէկ չւերթ իրականացնել, իսկ հետագայում չւերթերի թիւը կաւելանայ:
«Վերակառուցման աշխատանքներն աւարտելուց յետոյ օդանաւակայանը կկարողանայ ընդունել CRG 200 մակնիշի կանադական օդանաւերը: Նման երկու ինքնաթիռ է նախատեսւում ձեռք բերել: Օդանաւակայանը կկարողանայ ընդունել նաեւ AIRBUS 320 տիպի ինքնաթիռներ, սակայն դրանք մեր օդանաւակայանի համար մեծ կլինեն»,-ասել է ԼՂՀ կառավարութեանն առընթեր քաղաքացիական աւիացիայի վարչութեան (ՔԱՎ) աշխատակազմի ղեկավար Դմիտրի Ադբաշեանը:
Չւերթերը կիրականացնի «Արցախաւիա» պետական ձեռնարկութիւնը: Երեւան-Ստեփանակերտ թռիչքը կտեւի 35 րոպէ, տոմսի արժէքն էլ չի գերազանցի 15.000 դրամը:



ArmAr.am


0 Պատգամ: