Հայաստանի նախագահ.-


Ադրբեջանի քարոզչական փուչիկը կպայթի,


եթէ, Աստւած մի արասցէ,


պատերազմ սկսւի






Դեկտեմբեր 18, 2010 18:56
Ադրբեջանում արհեստականօրէն սնուցւում է մի առասպել, ըստ որի` հայկական կողմը թոյլ է, իսկ ադրբեջանականը` շատ ուժեղ: Այդ մասին յայտարարել է Հայաստանի նախագահ, Սերժ Սարգսեանը ՀՀԿ 20-ամեակին նւիրւած հանդիսաւոր նիստին ունեցած իր ելոյթում:
Ըստ Սարգսեանի՝ «թւում է, թէ նման պատկերացումը վտանգաւոր չէ, որովհետեւ չի արտացոլում իրականութիւնը: Բայց մենք գիտենք, որ ժամանակին պատերազմը նոր ուժով բորբոքւում էր հէնց այն պահերին, երբ կար Հայաստանի եւ Արցախի ուժերի թերագնահատում»:
Սարգսեանը նկատել է, որ այդ քարոզչական փուչիկը, իհարկէ, միանգամից կպայթէր, եթէ, Աստւած մի արասցէ, պատերազմ սկսւէր: «Բայց մեր խնդիրը պատերազմում յաղթելը չէ, մենք դա արդէն արել ենք: Մեր խնդիրը արդարացի լուծում գտնելն է, որին հասնելու ճանապարհի հարցում միակարծիք են եւ այդ մասին յստակ յայտարարել են թէ՛ Հայաստանը, թէ՛ խնդրի կարգաւորման հետ առնչութիւն ունեցող տէրութիւնները եւ թէ՛ միջազգային ամենայայտնի կազմակերպութիւնները»,- ասել է Սարգսեանն ու նկատել, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում կարեւորագոյն բոլոր հարթակներում եւ խնդրի հետ կապ ունեցող բոլոր կողմերին հրապարակաւ ներկայացւել է այն եզրագիծը, որից այն կողմ մենք բանակցելու տեղ չունենք:

Լուրեր Հայաստանից - NEWS.am


0 Պատգամ: