Էրդողան.– 1915-ի իրադարձութեան (Հայոց Ցեղասպանութեան) մասնակիցները Հայաստանը եւ Թուրքիան են


12:13 / 01.04.2010
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թրքական հեռուստաընկերութիւններից մէկի եթերով մարտի 31-ին, «Կոչ ազգին» հաղորդաշարի ժամանակ անդրադարձել է Ցեղասպանութեան խնդրին:
Էրդողանը կրկին քննադատել է հայկական բանաձեւերը ընդունած ԱՄՆ-ին եւ Շւէդիային` ասելով. «Ամէն տարի նոյն բանը մեր դէմ են բերում: Եթէ ասեք, որ ամէն տարի դա կրկնելու էք` կներէք, բայց պէտք է ասենք, որ ձեր որոշումները մեզ չի հետաքրքրում: Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Շւէդիան 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձութիւններում (Հայոց Ցեղասպանութեան) իրական հետքրքրութիւն չունեն: Այդ իրադարձութիւնների (Հայոց Ցեղասպանութեան) վերաբերեալ ապացոյցներով պարզութեան հասնող լուրջ եւ օբյէկտիւ մի գիտական աշխատութիւն կայ՞: Դա էլ չկայ»,- ասել է Էրդողանն ու յաւելել. «Լաւ, իսկ ինչո՞ւ են նման որոշումներ ընդունում այդ մարդիկ: Դա անում են իրենց կամ իրենց կուսակցութիւնների ներքին կամ արտաքին քաղաքական շահերից ելնելով: Դուք այդ իրադարձութիւնների (Հայոց Ցեղասպանութեան) մասնակից չէք, եթէ այդ իրադարձութեան (Հայոց Ցեղասպանութեան) մասնակից կայ` դա Հայաստանն է եւ Թուրքիան»:
Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: