12:18 / 01.04.2010
Հիւսիսային Կիպրոսի թուրքական չճանաչւած հանրապետութեան (TRNC) խորհրդարանն այսօր քննարկելու է Հայոց Ցեղասպանութեան ճանաչման մասին օրինագիծը, հաղորդում է Կիպրոսի Հայ համայնքի Gibrahayer պարբերականը:
Պարբերականի տեղեկութիւններով՝ ձախակողմեան կուսակցութեան նախագահ Ռեջեփ Լեւենթը յայտարարել է, թէ TRNC-ի խորհրդարանի հերթական նիստում ներկայացնելու է Ցեղասպանութեան փաստը ճանաչող բանաձեւ: Համաձայն Լեւենթի՝ նա այդ քայլով ցանկանում է իր յարգանքը յայտնել Ցեղասպանութեան զոհերի հետնորդներին, որոնք բնակւում են Կիպրոսում:
«Տասնամեակներ շարունակ Կիպրոսի հայերն ու թուրքերը բնակւել են խաղաղութեան եւ ներդաշնակութեան մէջ: Եւ այսօր կիպրացի թուրքերը բարոյական պարտաւորութիւն ունեն հանդէս գալ պատմական փաստերի առնչութեամբ: Եւ քանի որ մենք բոլորս ցանկանում են լուծել Հիւսիսային Կիպրոսի խնդիրը, ուստի պարտաւոր ենք համապատասխան քայլ կատարել Կիպրոսում բնակւող մեր Հայ հայրենակիցներին ընդառաջ»,- յայտարարել է Լեւենթը:
Նշենք, որ TRNC-ի խորհրդարանում քննարկումները սկսւելու են տեղական ժամանակով ժամը 11-ին:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment