Էրդողանն ու Դաւութօղլուն կը հանդիպե՞ն ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալի հետ

14:21 • 31.03.10
ԱՄՆ Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող թիւ 252 բանաձևի ընդունումից յետոյ առաջին անգամ Բոսնիա-Հերցեգովինայում կը հանդիպեն թուրք և ամերիկացի բարձրաստիճան պաշտօնեաները:
Թուրքական Zaman օրաթերթի փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և արտգործնախարար Ահմեթ Դաւութօղլուն ապրիլի 6-7-ը կը մասնակցեն Սարաևվոում կայանալիք Միջազգային ներդրումային 1-ին համաժողովին, որին ներկայ կլինի նաև ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմզ Ստայնբերգը:
«Եթէ կարողանանաք այնպէս կազմակերպել այցի ծրագիրը, որ երկու կողմերին էլ յարմար լինի, չի բացառւում, որ Սարաևվոում տեղի ունենայ երկխօսութիւն»,- յայտարարել է Ստայնբերգը:Ամերիկացի բարձրաստիճան դիւանագէտը յայտարարել է նաև, որ ամերիկեան վարչակազմն անհամբեր սպասում է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նամըք Թանի վերադարձին:
Իսկ այսօր որոշ թուրքական կայքէջեր տեղեկութիւն են տարածել, թէ Թուրքիայի վարչապետը փոխել է իր որոշումը և ապրիլի 12-13-ը կը մեկնի Վաշինգտոն` մասնակցելու Միջուկային անվտանգութեան գագաթնաժողովին: Նշւում է նաև, որ Էրդողանի հետ Վաշինգտոն կը մեկնի դեսպան Նամըք Թանը:Այս տեղեկութեանն առայժմ չի արձագանքել պաշտօնական Անկարան։

Tert.am

0 Պատգամ: