Սերժ Աւեդիկեանն արժանացաւ «Ոսկէ արմաւէնուն»
10:28 • 24.05.10
Երէկ երեկոյեան Ֆրանսիական Կանն քաղաքում յայտնի դարձան կինօ–աշխարհի թերևս ամենահեղինակաւոր մրցանակաբաշխութեան այս տարւայ մրցանակակիրների անունները։
«Ոսկէ արմաւէնին» այս տարի բաժին հասաւ թաիլանդցի ռեժիսոր Ապիչատպոնգ Վիրասետակուլին՝ «Քեռի Բունմին, որը յիշում է իր նախկին կեանքերը» ֆիլմի համար։ Այս ֆիլմի մասին շատ էին գրում, սակայն ֆաւորիտների ցանկում այն չկար։
«Գրան պրին», որը երկրորդ կարևոր մրցանակն է այս փառատօնում, շնորւեց Կսավիէ Բովուային «Մարդկանց և Աստւածների մասին» ֆիլմի համար։
Լաւագոյն ռեժիսորական աշխատանքի համար մրցանակի արժանացաւ Մաթյէ Ամալրիկը իր «Շրջագայութիւն» ֆիլմով, իսկ դերասանուհի Ժուլիէտ Բինոշը, որը նաև 63–րդ փառատօնի դեմքն էր, մրցանակի արժանացաւ կնոջ լաւագոյն դերի համար իրանցի աշխարհահռչակ ռեժիսոր Աբբաս Քիառոստամիի «Վաւերացւած պատճէն» ֆիլմի համար։
Լաւագոյն դերասան ճանաչւեց իսպանացի Խավիէր Բարդեմը՝ Ալեխանդրօ Գոնզալէս Ինյարիտուի Biutiful ֆիլմում մարմնաւորած դերի համար։ Այս տարի այս մրցանակին երկու դերասան արժանացան։ «Մեր կեանքը» ֆիլմում մարմնաւորած գլխաւոր դերի համար մրցանակ ստացաւ իտալացի Էլիօ Ջերմանոն։
Փոքր ոսկէ արմաւէնին բաժին հասաւ ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Աւեդիքեանին (Աւետիկեան)՝ 15 րոպէանոց «Շան պատմութիւն» ֆիլմի համար։ Մրցանակը նրան յանձնեցին Ատոմ Էգոյեանն ու Միշել Ռոդրիգեսը։ Անիմացիօն ֆիլմի իրադարձութիւնները զարգանում են Օսմանեան Թուրքիայում 1910թ., երբ կառավարութիւնը Կոնստանդուպոլսի 30 հազար փողոցային շներին բնաջնջելու նպատակով տեղափոխում է անմարդաբնակ կղզի։ Սա թէև ուղղակիօրէն Ցեղասպանութեան մասին չէ, սակայն այդ իմաստով խորհրդանշական է։ Մրցանակն ընդունելիս հայազգի ռեժիսորն ասել է, որ ինքը ֆիլմեր է պատրաստում, որպէսզի իր պապիկի պատմութիւնը չմոռացւի և հասնի իր երեխանեերին, որոնք յայտնւել են Փարիզում։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment