Ռուսաստանում արգելել են ապակէ տարաներով Nestle սուրճի վաճառքը
15:23 • 22.05.10Ռուսաստանում արգելւել է Nestle ընկերութեան 100 գրամանոց ապակէ տարաներով սուրճի հինգ տեսակների վաճառքը։
Այս մասին տեղեկացնում է Интерфакс–ը՝ վկայակոչելով Սպառողների իրաւունքների պաշտպանութեան և մարդու բարեկեցութեան վերահսկողութեան դաշնային ծառայութեան ղեկավար Գէնադի Օնիշչենկոյի յայտարարութեանը։
Աւելի վաղ, սուրճի հինգ տեսակները յետ կանչելու մասին էր յայտարարել նաև Nestle-ն։ Մայիսի 20-ին ընկերութեան կայքում հաղորդագրութիւն էր տեղադրւել այն մասին, որ ապակէ տարաների որոշ տեսակներ, որոնցում վաճառւում են Nescafe լուծւող սուրճի Alta Rica, Cap Colombie, Estet, Kenjara և Espresso ապրանքանշանները, տեղափոխման ժամանակ կարող են ճաքել, ինչի հետևանքով տարաներում կարող են ապակու մանր փշուրներ յայտնւել։
Ընկերութիւնն իր ռուս գործընկերներին խնդրել է դադարեցնել դրանց վաճառքը, մինչև կփոխւի փաթեթաւորման ֆորմատը։ Այդուհանդերձ, Nestle-ն խոստացել է փոխհատուցել վնասը։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment