Ե՞րբ են վերջանալու Ադրբեջանի նաւթային դոլարները
09:50 • 22.05.10
Միջազգային վարկանշային Fitch Ratings գործակալութիւնը Ադրբեջանի արտարժոյթով ու ազգային արժոյթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկէտ վարկանիշը (ԴԵՒ) «BB+»-ից բարձրացրել է «BBB-»-ի։
Կանխատեսումը երկու վարկանիշերի դէպքում էլ «կայուն» է։ Բացի այդ՝ Fitch-ը բարձրացրել է Ադրբեջանի երկրի առաստաղային վարկանիշը՝ «BB+»-ից «BBB-»-ի, ինչպէս նաև արտարժոյթով կարճաժամկէտ ԴԵՒ-ը՝ «B»-ից հասցնելով «F3»-ի։
Fitch-ի սուվերէն վարկանիշների վերլուծական խմբում նշել են, որ գործակալութեան կողմից Ադրբեջանի վարկանիշի բարձրացումը մինչև «ներդրումային մակարդակ» արտացոլում է նաւթային եկամուտների արագ աճն ու այդ եկամուտների «բանական» կառավարման հանգամանքը։
Ըստ գործակալութեան՝ նաւթային խոշոր եկամուտների հաւաքագրման ներուժն Ադրբեջանում «համեմատաբար զուսպ է»։ Fitch-ի հաշւարկներով՝ 2009թ. արդիւնահանման ծաւալների պահպանման դէպքում երկրում նաւթային պաշարները կսպառւեն արդէն 18 տարի յետոյ։ Համեմատութեան համար՝ Ղազախստանը նոյն պայմանների դէպքում 54 տարի «կըձգի»։
Կանխատեսւում է, որ նաւթի արդիւնահանման ծաւալները համեմատաբար կայուն կը լինեն 2010-2014 թթ. ընթացքում։ Յետոյ արդիւնահանումը կսկսի աստիճանաբար նւազել։ Fitch-ում կարծում են, որ սա երկրի ՀՆԱ-ի իրական աճի կրճատման կը յանգեցնի։ Գործակալութիւնում սպասում են, որ 2010թ. երկրի ՀՆԱ-ի աճը կը կազմի մինչև 3%, 2011թ.՝ 2%, այն դէպքում, երբ 2009թ. նախորդած հինգ տարիների ընթացքում ցուցանիշը 21%-ի մօտ է եղել։
Ի դէպ, 2009թ. օգոստոսին 12-ին Fitch-ը Հայաստանի վարկանիշը «BB»-ից նւազեցրել էր «BB-»-ի՝ «կայուն» կանխատեսմամբ («թողարկողի դեֆոլտի երկարաժամկէտ վարկանիշներն արտարժոյթով և ազգային արժոյթով»): Fitch Ratings-ը նւազեցրել էր նաև երկրի առաստաղային վարկանիշը՝ «BB+»-ից «BB»-ի և արտարժոյթով թողարկողի կարճաժամկէտ վարկանիշը հաստատել «B» մակարդակում։

Tert.am

0 Պատգամ: