Ռուս պատգամաւոր.–
Ադրբեջանը կը յայտնւի one way ticket իրավիճակում
16:44 • 02.07.10
Ռուսաստանի Պետդումայի պատգամաւոր Կոնստանտին Զատուլինը իրարամերժ տպաւորութիւններ ունի պատերազմի վերսկսման հնարաւորութեան առնչութեամբ։
«Ես չգիտեմ, գուցէ աչքերս շղարշւած են... ես շատ երկար հետևում եմ իրադարձութիւններին, ամենաքիչը 93 թւականից մշտապէս հետևում եմ, թէ ինչ է տեղի ունենում Ղարաբաղեան հակամարտութեան գօտում։ Ես ամէն դէպքում կարծում եմ, որ պատերազմ չի լինի։ Կարող են լինել սադրանքներ և կարող են լինել վտանգաւոր սադրանքներ, ինչպէս այն, որը եղաւ բոլորովին վերջերս։ Ցաւօք, այդ սադրանքների հետևանքով կարող են զոհեր լինել»,- ասաց Զատուլինը այսօր Երևանում կայացած ասուլիսին։
Ըստ ռուս պատգամաւորի՝ Ալիևների դինաստիան, որը իշխանութեան է եկել Ղարաբաղեան հակամարտութեան արդիւնքում, կրկին վտանգի չի ենթարկի իր և Ադրբեջանի ճակատագիրը։ «Պատերազմի ճակատագիրը միշտ կշեռքի նժարին է։ Պէտք է շատ նպատակասլաց լինել՝ սեփական բարեկեցութեան հիմքերը քանդելու և անորոշ արդիւնք ստանալու համար։ Չէ՞ որ պատերազմը կարող է աւարտւել տարբեր կերպ, և դա, կարծում եմ, լաւ են հասկանում նաև Ադրբեջանում»,- ասաց նա։
Միաժամանակ, այս հարցում Զատուլինը տեսնում է մէկ խնդիր։ Ըստ պատգամաւորի՝ ամէն անգամ աւելի ռազմաշունչ յայտարարութիւններ անելով՝ Ադրբեջանի իշխանութիւնները իրենց փակուղի են մտցնում։ «Նրանք այդ յայտարարութիւններն անում են Ադրբեջանում տաք գլուխների վերահսկման համար, և քանի որ որոշում չի կայացւում, նրանք գնալով աւելի սուր յայտարարութիւններ են անում, և դա կարող է փակուղու յանգեցնել»,- ասաց Զատուլինը։
Ռուս պատգամաւորը յաւելեց, որ այդ ամէնը կարող է յանգեցնել one way ticket իրավիճակի, երբ այնքան շատ ես մի բանի մասին խօսում, որ պարզապէս ստիպւած ես քայլ անել։
«Վերջին միջադէպը, հնարաւոր է, կապւած էր դրա հետ։ Էլ ի՞նչ կարելի է անել։ Կարելի է ևս 200 միլիոն. նւիրել Լուկաշենկոյին՝ ցոյց տալով Ռուսաստանին, որ մենք կտապալենք ձեր ծրագրերը նոյնիսկ այնտեղ, որտեղ դուք չէիք սպասում։ Բացի նեարդայնացնելուց դա ոչնչի չի յանգեցնում»,- եզրափակեց ՌԴ Պետդումայի պատգամաւորը։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment