Պոլսոյ հոգևոր խորհուրդն ընտրեց պատրիարքական փոխանորդին
10:14 • 02.07.10
Պոլսոյ պատրիարքարանի հոգևոր խորհուրդը երէկ կայացած ընտրութիւնների արդիւնքում Պոլսոյ Հայոց պատրիարքի տեղապահ, արքեպիսկոպոս Արամ Աթէշեանին ընտրել է որպես Պոլսոյ պատրիարքական փոխանորդ:
Թուրքական լրատւամիջոցների փոխանցմամբ` արքեպիսկոպոս Աթէշեանի օգտին է քւէարկել է 26 հոգուց կազմւած հոգևոր խորհրդի անդամներից 25-ը:
Յիշեցնենք, որ 6 ամիս առաջ Պոլսոյ Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհուրդը պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆեանի ծանր հիւանդութեան պատճառով դիմել էր Ստամբուլի նահանգապետարան` «աթոռակից պատրիարք» ընտրելու թոյլտւութիւն ստանալու համար: Միևնոյն ժամանակ, աթոռակից պատրիարք ընտրելու նպատակով ձևաւորւած Նախաձեռնող խորհուդն էր դիմել թուրքական իշխանութիւններին, սակայն ոչ թէ «աթոռակից պատրիարք», այլ «պատրիարք» ընտրելու թոյլտւութեան համար: Սա լուրջ քննարկման առարկայ էր դարձել Պոլսոյ Հայոց համայնքում, քանի որ Նախաձեռնող խորհուրդն օժտւած չէ նման լիազօրութիւններով: Բացի այդ, համայնքը կարող էր նոր պատրիարք ընտրել նախկին պատրիարքի մահւան կամ հրաժարականի դէպքում:
Առաջացած տարաձայնութիւնը հարթւել էր, երբ թուրքական կառավարութիւնը 6 ամիս այդ դիմումներն ուսումնասիրելուց յետոյ կայացրել էր հետևեալ որոշումը. «Ճիշտ չէ ընտրել աթոռակից պատրիարք կամ պատրիարք՝ գործող պատրիարքի կենդանութեան օրօք կամ առանց նրա ինքնակամ հրաժարականի: Աւելի յարմար կլինի պատրիարքի կամ աթոռակից պատրիարքի փոխարէն ընտրել պատրիարքական փոխանորդ»:
Tert.am

0 Պատգամ:
Post a Comment