«Today’s Zaman».- Թուրքիան խանգարում է ինքն իրեն՝ ԼՂ հարցը կապելով Հայ-թրքական գործընթացի հետ
Յունիս 30, 2010 12:56
«Today’s Zaman»-ում «Թուրքիայի ներքին քաղաքականութեան ճանապարհի ականները» վերտառութեամբ յօդւած է հրապարակւել, որի հեղինակ Բիւլենտ Քենեշը հեռւից սկսելով՝ գրում է. «Արդեօ՞ք պատանդների թիւը կնւազի։ Այո, եթէ հայեացք գցենք Թուրքիայի ներքին քաղաքականութեան ճանապարհի ականապատւած հատւածներին»։
Նա ընդգծում է. «Մի մտածէք, որ ես Թուրքիայի ներքին քաղաքականութեանը նայում եմ վարդագոյն ակնոցներով։ Ընդհակառակը՝ կարծում եմ, որ առկայ են վերելքներ ու անկումներ այդ գործընթացում, չնայած ընդհանուր առմամբ դրական տպաւորութիւն ունեմ Թուրքիայի կողմից իրականացւող նոր քաղաքականութիւնից՝ հիմնւած Թուրքիայի ազգային շահերի, տարածաշրջանային ու գլոբալ խաղաղութեան, կայունութեան, անվտանգութեան եւ բարեկեցութեան վրայ։ Իհարկէ, ես հասկանում եմ, որ խոշոր ձեռքբերումները ենթադրում են գնալ որոշակի ռիսկերի։ Սակայն մտահոգիչ է այն, որ մեծ կտաւը յաճախ զոհաբերւում է՝ յանուն համեմատաբար փոքր դետալների»։
Այնուհետ, յօդւածագիրը բացում է փակագծերը. «Ակնյայտ է, որ Թուրքիան վաղուց արդէն ապաւինել է «զրօ խնդիր հարեւանների հետ» քաղաքականութեանը։ Այդ քաղաքականութեան համատեքստում Թուրքիան ձգտում է Հայաստանի հետ յարաբերութիւնների նորմալացման։ Բայց արդեօ՞ք ի վիճակի է անել դա։ Ոչ, որովհետեւ Ղարաբաղի հարցը, որով էլ Թուրքիան պայմանաւորում է այդ գործընթացը, թոյլ չի տալիս Թուրքիային արձանագրել որոշակի առաջընթաց։ Հայաստանի հետ յարաբերութիւնների նորմալացման գործընթացքում այլ խնդիր մտցնելով, ինչը անխօս, կլինի մեծ ներդրում աշխարհի կայունութեան ապահովման, անվտանգութեան, տարածաշրջանում բարեկեցութեան մէջ, Թուրքիան խանգարում է ինքն իրեն։ Որպէսզի հնարաւոր լինի դուրս գալ այդ փակուղուց, պէտք է գտնել կամ ստեղծել որեւէ ելք»։
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment