Երևանը՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք
17:03 • 03.07.10
ԵՈՒՆԵՍԿՕ-ի խորհուրդը երէկ հաստատել է 2012թ. Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք դարձնելու որոշումը։ Ինչպէս այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց մշակոյթի նախարար Յասմիկ Պօղոսեանը, հայկական կողմը համապատասխան փաթեթը ԵՈՒՆԵՍԿՕ էր ներկայացրել կէս տարի առաջ։ Փաթեթի խորագիրն էր «Խօսքի յաւերժութիւն», ինչը, ըստ նախարարի, Հայ գրքի պատմութեան համար լաւ խորհրդանիշ է։ Փաթեթի իւրաքանչիւր էջում ներկայացւած են եղել Հայ գրքի կարևորագոյն պատմութիւնները։
Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարեանի խօսքով՝ 2012թ. ապրիլից մինչև 2013թ. ապրիլն անցկացւելիք այս խոշոր միջոցառմանը մասնակցելու նպատակով Երևան կժամանեն հիւրեր տարբեր երկրներից, կանցկացւեն մի շարք միջոցառումներ։ «Դրանից յետոյ Երևանը կունենայ շատ դրական փոփոխութիւններ գրքի, գրախանութների և գրադարանների իմաստով»,- նշեց քաղաքապետը՝ յաւելելով, որ կաւելանայ Երևանի գրախանութների թիւը, բոլոր գրադարանները կունենան ընթերցասրահներ։
Երևանը 12-րդ քաղաքն է լինելու, որը հռչակւելու է գրքի համաշխարհային մայրաքաղաք։ Այս տարի գրքի համաշխարհային մայրաքաղաք է հռչակւած Լիւբլաանան, 2011-ին կլինի Բուէնոս Այրէսը։ Հայկական կողմը դեռևս տեղեակ չէ, թէ մրցոյթին որ քաղաքներն են մասնակցել, միայն յայտնի է, որ պայքարը շատ թէժ է եղել։
Նշենք, որ ՀՀ նախագահի յանձնարարութեամբ 2012-ին Հայաստանում պաշտօնապէս կնշւի հայերէն առաջին տպագիր գրքի՝ «Ուրբաթագրքի» 500-ամեակը, որը Յակոբ Մեղապարտը տպագրել է 1512թ. Վենետիկում։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment