Թուրք ազգայնականները ծրագրել էին
սպանել Թուրքիա այցելող Հ.Յ.Դ. բարձրաստիճան
ներկայացուցչին
Դեկտեմբեր 02, 2010 17:26
Թուրքական ոստիկանութեան պատրաստած զեկոյցում նշւել է, թէ «Թուրք վրիժառուների միութեան» (TİBT) անդամները նախատեսել էին սպանել Թուրքիա այցելող ՀՅԴ Հայաստանեան բարձրաստիճան ներկայացուցչին, որի անունը չի նշւում։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ TİBT-ը, որը ծրագրել էր թուրք-քրդական բախումներ հրահրելու համար սպանել քուրդ քաղաքական գործիչների եւ գործարարների, կապերի մէջ է եղել «Էրգենեկոն»-ի եւ Ժանդարմերիայի հետախուզութեան գաղտնի վարչութեան (JİTEM) հետ, ծրագրաւորել էր սպանել Հայաստանի քաղաքացու։
Թրքական ոստիկանութեան զեկոյցում նշւել է, թէ 2009-ի մարտի 22-ին TİBT-ի անդամներ Մութլու Էրդողանի եւ Օնուրի միջեւ հեռախօսազրոյց է տեղի ունեցել, որի ժամանակ Օնուրը ասել է. «Մի քիչ առաջ տեղեկութիւն ստացայ, որ Հայաստանից Թուրքիա է մտել ՀՅԴ բարձրաստիճան մի ներկայացուցիչ»։ Մութլու Էրդողանը հայհոյելով ասել է, թէ իրենք հետեւում են եւ ամիսներ անց կսկսեն իրենց գործը, թող մի քանի ամիս անցնի։
Թուրքական ոստիկանութեան զեկոյցում նշւել է, որ TİBT-ը ծրագրել էր գործողութիւն իրականացնել Թուրքիա այցելած Հայաստանի քաղաքացու նկատմամբ։
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment