Wikileaks.-

Իլհամ Ալիեւը բլէֆ է անում եւ չի

պատրաստւում պատերազմել

Հայաստանի հետ


Դեկտեմբեր 02, 2010 13:23
Wikileaks-ը հրապարակել է ամերիկեան դիւանագէտ Դոնալդ Լուի գրառումը, որում նա բնութագրում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ցուցադրում է տրամագծօրէն հակառակ մօտեցումներ ներքին եւ արտաքին քաղաքականութեան հարցերում»,- ասւած է գրառման մէջ. «Ալիեւի արտաքին քաղաքական կուրսը պրագմատիկ է, զուսպ, միտւած դէպի Արեւմուտք,մինչդեռ տանը նա աւտորիտար գործիչ է, որը թշնամաբար է տրամադրւած քաղաքական այլ հայեացքների նկատմամբ: Այդ հակասութիւնը, նաեւ նրա հօր ամենահաս ներկայութիւնը, հակում է որոշ վերլուծաբանների ալիեւներին համեմատել Կորլեոնե ընտանիքի հետ, իսկ Իլհամ Ալիեւը Մայքլ եւ Սոնի Կորլեոնեների իւրայատուկ միքս է»,- ասւած է գրառման մէջ:
Գրառման մէջ նշւած է, որ Հեյդար Ալիեւին կարելի է անւանել Ադրբեջանի «Վիտօ Կորլեոնէ»:
Նշւում է նաեւ, որ չնայած «ուժի միջոցով օկուպացւած տարածքների ազատագրման» հնարաւորութեան մասին բոլոր ելոյթներին՝ Ալիեւը կառուցողական կերպով է աշխատում Մինսկի խմբի հետ եւ լաւ յարաբերութիւններ ունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի հետ, ի տարբերութիւն երկու երկրների ԱԳ նախարարների լարւած յարաբերութիւնների:
Չնայած Հայ-թրքական մերձեցումից իր ողջ սարսափին, նա յանձնարարեց SOCAR-ին բանակցութիւններ վարել Թուրքիա նաւթ եւ գազ արտահանելու վերաբերեալ: Բանակցութիւնները բարդ են ընթանում, բայց Ալիեւը հասկանում է, որ չի կարող խզել կապերը Թուրքիայի հետ եւ այդքան հեռուն չի գնայ, քանի դեռ Հայ-թրքական հարցը բաց է մնում:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: