ԵԽԽՎ-ն այսօր քննարկելու է մարտիմեկեան զեկոյցը


12:10 / 17.12.2009
Եւրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի յանձնաժողովը դեկտեմբերի 17-ին Փարիզում քննարկելու է Հայաստանի Ազգային ժողովի մարտի 1-2-ի իրադարձութիւնները եւ դրանց պատճառներն ուսումնասիրող ժամանակաւոր յանձնաժողովի զեկոյցը:
Ազգային ժողովի «Ժառանգութիւն» խմբակցութեան անդամ Զարուհի Փոստանջեանը, ով որպէս խորհրդարանական ընդդիմութեան ներկայացուցիչ մասնակցելու է ԵԽԽՎ-ի մոնիտորինգի յանձնաժողովի փարիզեան քննարկմանը, «Ազատութիւն» ռադիոկայանի հետ զրոյցում ասել էր, թէ պահանջելու է, որ Հայաստանում տեղի ունեցող մարդու իրաւունքների խախտումները քննարկման առարկայ դառնան ոչ միայն Մոնիտորինգի յանձնաժողովում, այլեւ Խորհրդարանական վեհաժողովում։
Այսօր կայանալիք նիստից յետոյ պարզ կը դառնայ, թէ արդեօ՞ք ձմեռային նստաշրջանում Հայաստանի հարցով քննարկում կը լինի, թէ ոչ։ Նշենք, որ Մոնիտորինգի յանձնաժողովի նիստին Զարուհի Փոստանջեանից բացի մասնակցելու են նաեւ ԵԽԽՎ-ում հայաստանեան պատւիրակութեան ղեկավար, հանրապետական Դաւիթ Յարութիւնեանը եւ «ՀՅ Դաշնակցութիւն» խմբակցութեան անդամ Արմէն Ռուստամեանը։

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: