18:57 / 16.12.2009
Ադրբեջանն այս տարի աւարտել է մի շարք զէնքերի նմուշների մշակման աշխատանքը եւ արդէն սկսել է դրանց սերիական (մեծաքանակ) թողարկումը։
Ինչպէս տեղեկացնում է ԱՊԱ գործակալութիւնը, այս մասին դեկտեմբերի 16-ին յայտարարել է Ադրբեջանի պաշտպանական արդիւնաբերութեան նախարար Եավար Ջամալովը։ Նրա խօսքով՝ արտադրւող զէնքերի թւում են աւտոմատ զէնք, «Զաֆար», «Զաֆար-Կ», «Ինամ» ատրճանականեր, դիպուկահար հրացաններ, ուսուցողական ականներ, եւ հարաւաֆրիկեան «Paramount Grope» ընկերութեան հետ համատեղ արտադրւող ռազմական տեխնիկայ։
Ջամալովի տեղեկացմամբ՝ 2009 թւականին արտադրական ծրագրերը իրականացւել են 106,6 տոկոսով, ինչը 32,3 տոկոսով աւելի է անցեալ տարւայ ցուցանիշից։ Ըստ նրա՝ իր ղեկավարած նախարարութիւնը 100 տոկոսով իրականացրել է պետական կառոյցների պատւէրները։

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment