Էդւարդ Նալբանդեանն ընդունել է
թուրք լրագրողներին
Այսօր արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանն ընդունեց Հայաստանում գտնւող թուրքական առաջատար լրատւամիջոցների լրագրողներին:
Ողջունելով թուրքական ԶԼՄ ներկայացուցիչներին՝ նախարար Նալբանդեանը նշեց, որ սա լաւ առիթ է լրատւամիջոցների և նրանց միջոցով թուրքական հասարակութեան համար առաջին ձեռքից տեղեկանալու տարբեր հարցերի շուրջ Հայաստանի մօտեցումներին եւ դիրքորոշումներին:
Թուրք լրագրողների հարցերը հիմնականում վերաբերում էին Հայ-թուրքական Յարաբերութիւններին եւ արցախեան հիմնախնդրի կարգաւորմանը:
Պատասխանելով հարցերին' նախարար Նալբանդեանը նշեց, որ Հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը որևիցէ այլ խնդրի հետ կապելը անհեռատես է, քանզի դա հակառակ է ոչ միայն ձեռք բերւած համաձայնութիւնների տրամաբանութեանը, տառին եւ ոգուն, այլեւ՝ ողջ միջազգային հանրութեան սկզբունքային դիրքորոշմանը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարն ընդգծեց, որ երկխօսութիւնը սկսւել է փոխադարձ ըմբռնմամբ, որ յարաբերութիւնների կարգաւորումը պէտք է լինի առանց նախապայմանների համաձայնութեան մթնոլորտում, և այսօր նախապայմաններ առաջ քաշելը նշանակում է վերադառնալ այն փակ շրջանակին, որտեղ մենք գտնւել ենք գործընթացը սկսելուց առաջ: ,Այն կողմը, որը կը փորձի նախապայմաններ առաջ քաշել, իր վրայ կը վերցնի համապատասխան հետեւանքների ողջ պատասխանատւութիւնը, - ասաց նախարար Նալբանդեանը:

7օր
0 Պատգամ:
Post a Comment