Վանայ կատուն դարձել է բասկետբոլի աշխարհի առաջնութեան խորհրդանիշ


18:03 / 18.12.2009
Փափուկ, ձիւնաճերմակ վանայ կատուն՝ տարագոյն աչքերով՝ կապոյտ եւ կանաչ, դարձել է 2010թ. օգոստոս-սեպտեմբերին Թուրքիայի չորս քաղաքներում կայանալիք բասկետբոլի աշխարհի առաջնութեան պաշտոօնական խորհրդանիշ:
Նման որոշում է կայացրել բասկետբոլի միջազգային ֆեդերացիան՝ այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Ստամբուլում կայացած նիստում: Ի դէպ, հէնց վանայ կատուն է խորհրդանշում Անկարայի՝ ԵՄ-ին անդամագրւելու ցանկութիւնը, նրա պատկերը նկարւած է ԵՄ-Թուրքիա բանակցութիւնների բոլոր փաստաթղթերի վրայ:
Նոր տարւայ սկզբին, աւանդոյթի համաձայն, Թուրքիայում վանայ կատուների «հարսանիքներ» են կայանում, որոնք կազմակերպւում են մասնագէտ-բնապահպանների յատուկ թոյլտւութեամբ:
Դա արւում է կատուների պաշտպանութեան համար, քանի որ նրանց թիւը հասնում է հազիւ հազարի: Նրանք հրապուրում են իրենց շքեղ տեսքով: Վանայ կատուները մտցւած են Կարմիր գրքի մէջ, եւ այլ երկրներ տեղափոխելն արգելւում է, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: