Վարչապետը քննարկել է ռազմական զարգացմանն առնչւող հարցեր

20:11 / 16.12.2009
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանը դեկտեմբերի 16-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնութեան ռազմատեխնիկական համագործակցութեան դաշնային ծառայութեան ղեկավարի տեղակալ, Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցութեան միջկառավարական յանձնաժողովի ռուսական մասի նախագահ Կոնստանտին Բիրիւլինին եւ նրա գլխաւորած պատւիրակութեանը:
Հայաստանի կառավարութեան տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից NEWS.am-ին յայտնում են, որ զրուցակիցները քննարկել են ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցութեան հետագայ զարգացմանն առնչւող հարցեր:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: