Վարչապետը շնորհաւորել է Ազգային Անվտանգութեան ծառայողներին
18:45 / 18.12.200
9Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանը դեկտեմբերի 18-ին մասնակցել է Ազգային Անվտանգութեան ծառայո
ղի օրւան նւիրւած տոնական միջոցառմանը:

Հայաստանի կառավարութեան տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից NEWS.am-ին յայտնում են, որ Տիգրան Սարգսեանը ՀՀ կառավարութեանն առընթէր Ազգային Անվտանգութեան ծառայութեան տնօրէն Գորիկ Յակոբեանին է յանձնել նախորդ օրը ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհւած գեներալ-գնդապետի, իսկ ծառայութեան տնօրէնի տեղակալներ Ռոմիկ Յարութիւնեանին եւ Ֆելիքս Ցոլակեանին` գեներալ-լեյտենանտի ուսադիրները: Վարչապետը նաեւ յանձնել է ՀՀ նախագահի հրամանագրով ԱԱԾ աշխատակիցներին շնորհւած պետական բարձր պարգեւները:
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment